Ապահովագրական ընկերությունները օնլայն մեդիայում. 2024 թվականի ամփոփում
15.01.2025 | 13:45
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ https://www.finnsaway.com/

Մոտ 150 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենաշատ հիշատակված ապահովագրական ընկերություններն են.
Սիլ Ինշուրանս՝ 205 հիշատակում,
Ինգո Արմենիա՝ 77 հիշատակում,
Նաիրի Ինշուրանս՝ 66 հիշատակում:
Ստորև ներկայացված են առավել շատ արձանագրված հրապարակումների համառոտ բովանդակությունները:
Սիլ Ինշուրանս
• Սիլ Ինշուրանսի հիշատակումների մեծ մասը վերաբերում են Ներքին գործերի նախարարության և Սիլ Ինշուրանսի միջև կնքված հրատապ մեկ անձից գնման պայմանագրերին: Պայմանագրեր կնքվել են տարեսկզբին եւ տարեվերջին: Ապահովագրական պայմանագրեր են կնքվել նաև Սիլ Ինշուրանսի և Ազգային ժողովի միջև:
• Էկոնոմիկայի նախարարությունը հայտնել է, որ 2024թ-ին այգիներն ու ցանքատարածությունները կարկուտի և երաշտի ռիսկերից ապահովագրելու համար կարող են դիմել իրենց կողմից առաջարկած ապահովագրական ընկերություններից որևէ մեկին: Այդ ընկերությունների ցանկում է եղել նաև «Սիլ Ինշուրանս»-ը:
• Շատ են հրապարակումները ճանապարհային ավտոպատահարների դեպքում «Սիլ Ինշուրանս»-ի աշխատակիցների դեպքի վայր օպերատիվորեն ժամանման մասին:
• Հրապարակումների զգալի մասում «Սիլ Ինշուրանսը» հիշատակվել է որպես Խաչատուր Սուքիասյանին և իր եղբայրներին պատկանող ընկերություն եւ դրանցում
Ապահովագրական գործունեության մասին հիշատակումներ չեն եղել:
Ինգո Արմենիա
• Ինգո Արմենիան և ԱՄԻՕ ԲԱՆԿԸ ամփոփել են «Ապահովագրական պոլիսների վաճառք» նախագծի արդյունքները:
• Հունիսին Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների ներքո է հայտնվել «Ինգոսստրախ» ընկերությունը, որին պատկանում է «Ինգո Արմենիա» ապահովագրական կազմակերպության 75 տոկոսը:
• 2023թ. հուլիսին հայաստանյան ապահովագրական շուկա է մուտք գործել «ԷՖԵՍ» ապահովագրական ընկերությունը: Ընկերության հիմնադրումից հետո մեկ օրում «Ինգո Արմենիա»-ից նոր ընկերություն են տեղափոխվել ամբողջ ղեկավար կազմը և 180 աշխատակից։
Նաիրի Ինշուրանս
• ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանը ներկայացրել է 2023 թ-ի հայտարարագիրը։ Եկամուտի հիմնական աղբյուրը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն է, որից, ընդհանուր առմամբ, ստացել է 303 մլն 442 հազար դրամ։
• «Նաիրի Ինշուրանսի» հովանավորությամբ ՀՀ հաշմանդամային սպորտի Ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը մասնակցել է Պարաաթլետիկայի միջազգային մարզական հավաքներին:
• 2023 թվականին «Նաիրի Ինշուրանս»-ի և Նոյեմբերյանի շրջանային համակարգող Սլավիկ Միրիջանյանի անձնական ներդրման շնորհիվ Բերդավանի Արմաթ լաբորատորիան վերազինվել է անօդաչու թռչող սարքերի պատրաստման համար անհրաժեշտ նյութերով:
• «Նաիրի Ինշուրանսը» ներդրումներ է իրականացրել կրթության ոլորտում: Մասնավորապես, երկու եռակողմ հուշագիր է ստորագրվել «Նաիրի ինշուրանս»-ի, Koreez կրթական շարժման, ԵՊՀ-ի ու ՀՊՏՀ-ի միջեւ եւ մեկ երկկողմ հուշագիր՝ «Նաիրի ինշուրանս»-ի եւ Հայաստանում Ֆրանսիական համալսարան հիմնադրամի միջեւ:
• Հիշատակումների զգալի մասը վերաբերել է շորթման եղանակով «Նաիրի Ինշուրանս» ՍՊԸ ղեկավարից խոշոր չափի գումար ստանալու փորձին:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
MaxMonitor.am մեդիայի մոնիտորինգի եւ վերլուծության համակարգի բաժանորդ դառնալու եւ պարբերական ամբողջական հաշվետվություններ ստանալու համար կարող եք կապ հաստատել Մեդիամաքս մեդիա-ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Մակարյանի հետ՝ 010545437 հեռախոսահամարով կամ amakaryan@mediamax.am էլ.փոստով:
Վերջին լուրեր
23.04.2025 | 12:34 Նորություններ
Նորաբաց Յան Կլինիկում կմատուցվեն որակյալ բուժծառայություններ
22.04.2025 | 23:00 Հոդվածներ
22.04.2025 | 16:59 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: