Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) հրապարակել է կայուն զարգացման 3-րդ հաշվետվությունը, որն ամփոփում է նախորդ՝ 2023 թվականի գործունեությունը, ընդգրկում է ընթացիկ տարվա որոշ տվյալներ, ինչպես նաեւ տեղեկատվություն՝ առաջիկա տարիների թիրախների եւ անելիքների վերաբերյալ։ Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ներկայացվել է ԶՊՄԿ հաշվետվությունը, ինչպես նաեւ «Բրեվիս» եւ «Modex Advisory» ընկերությունների սոցիալական հետազոտությունները Հայաստանում հանքարդյունաբերության եւ մասնավորապես ԶՊՄԿ գործունեության վերաբերյալ։Հաշվետվողականությունը եւ առաջընթացըՌոման Խուդոլի, ԶՊՄԿ գլխավոր տնօրենՄենք ձգտում ենք ԶՊՄԿ-ն դարձնել կայուն զարգացման հաշվետվողականության առումով պատասխանատու հանքարդյունաբերական ընկերությունների համայնքի մաս: Մեր կայուն զարգացման ռազմավարությունը ներառում է բոլոր ուղղություններով՝ բնապահպանություն, սոցիալական եւ կառավարչական, միջազգային ընդունված չափանիշների աստիճանական ներդրում: Մենք կարճ ժամանակում չենք խոսատանա լավագույն միջազգային չափանիշներին լիարժեք համապատասխանություն: Չափորոշիչներիի ներդրումը գործընթաց է, որ պահանջում է հետեւողական եւ քրտնաջան աշխատանք, դա ռազմավարության քայլ առ քայլ իրականացումն է, որը միանգամից չի կարող տեղի ունենալ՝ հատկապես երբ ձեռնարկությունն առավել քան 70 տարեկան է: Ինձ համար կայուն զարգացումը նոր տեխնոլոգիաների եւ արտադրողականության կառավարման ոլորտում ժամանակակից մոտեցումների ներդրման անբաժանելի մասն է։ Սա ընկերության զարգացման, տեխնոլոգիական առաջընթացի, արտադրողականության աճի եւ արդյունավետ ռիսկերի կառավարման ինտեգրված մոտեցում է: Եվ դա այն է, ինչին մենք կձգտենք հասնել կայուն կառավարման մեր մոտեցմամբ:Միջոցառմանը Ռոման Խուդոլիի ուղերձն ընթերցեց ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը: Աննա Սաղաբալյանը Արմեն Ստեփանյան, ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն Հաշվետվության մասին 3-րդ զեկույցը պատրաստվել է GRI-ի Կայուն զարգացման ոլորտում հաշվետվողականության ստանդարտների եւ Կայուն զարգացման ոլորտում հաշվառման չափանիշների խորհրդի (SASB) կայուն զարգացման մասին հրապարակման սկզբունքների եւ մոտեցումներին համապատասխան։ Զեկույցը ներկայացնում է Հայաստանի ու ընկերության հարակից համայնքների տնտեսական եւ սոցիալական կյանքում ընկերության ներդրումը եւ մանրամասնում է նրա գործունեության բնապահպանական եւ սոցիալական բաղադրիչները։ Արմեն Ստեփանյանը Հաշվետվութան մեջ առանձնացված են 2023 թվականին ընկերության ձեռքբերումները՝ կայուն զարգացման ոլորտում։ Ըստ դրա՝ առաջընթաց է գրանցվել աշխատանքի անվտանգության եւ առողջության ոլորտներում, ներդրվել են աշխատավայրում անվտանգության եւ առողջության պահպանման մակարդակի բարձրացմանն ուղղված նոր ընթացակարգեր՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ ԶՊՄԿ կառավարման ընթացակարգերում ավելացել են նոր կանոնակարգեր ու քաղաքականություններ՝ վարվեցողության կանոններից մինչեւ սոցիալական, առողջության եւ անվտանգության, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների ոլորտներին առնչվող։ Նորացված ընթացակարգեր եւ քաղաքականություններ են մշակվել նաեւ բնապահպանական, կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կառավարման ոլորտներում։ Գնումների ընթացակարգերում եւս ներդվում է միջազգային առաջատար փորձը՝ արդյունավետությունը եւ հաշվետվողականությունը բարձրացնելու նպատակով։Հասարակության վերաբերմունքը եւ «Սյունիքի մարզի ու ԶՊՄԿ-ի ֆենոմենը»Հասմիկ Առաքելյան, «Բրեվիս» ընկերության հետազոտությունների տնօրեն Հարցումներն անցկացվել են Հայաստանի ամբողջ տարածքում հեռախոսային, իսկ Սյունիքի մարզում՝ «դեմ առ դեմ» ձեւաչափերով։ Ինչպես մեր բոլոր հետազոտությունների, այս հետազոտության դեպքում էլ մենք կրկնակի որակի ստուգում ենք անցկացրել երեք մեթոդով: Ըստ հարցման, Հայաստանում հարցվածների մեծամասնությունը՝ 77%-ը, կարծում է, որ կարելի է ունենալ միաժամանակ ե՛ւ հանքարդյունաբերություն, ե՛ւ մաքուր բնություն ու զարգացած տնտեսություն։ Սյունիքի մարզում հարցվածների մեծամասնությունը՝ 69․8%-ը նույնպես այդ կարծիքին են, ընդ որում այս միտքը հիմնականում ընդունելի են համարել 31-45 տարեկան, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ հարցվողները։ Սյունիքում հարցվողների հիմնական մասը՝ 71.9%-ը, հանքարդյունաբերության ազդեցությունն իրենց քաղաքի, գյուղի տնտեսական վիճակի վրա գնահատել է դրական։ Այդ կարծիքին են 31-45 տարեկանից բարձր, բարձրագույն կրթություն ունեցող, քաղաքաբնակ եւ բարձր եկամուտ ունեցող հարցվածները։ «Միանշանակ բացասական» եւ «ավելի շուտ բացասական» են գնահատել հարցվածների 16.8 %-ը, իսկ հարցին դժվարացել է պատասխանել`6․2%-ը։ Սյունիքում հարցվողների 46․1%-ի կարծիքով, ըստ անհրաժեշտության, պետք է ընդլայնել հանքարդյունաբերությունը, իսկ 35․4%-ը կարծում է, որ հանքարդյունաբերության ծավալը պետք է պահպանել՝ ինչպես կա։ Հանքարդյունաբերության որոշ չափով կրճատման կողմնակից է հարցվածների 16․7%-ը, իսկ լիովին վերացմանը կողմ է 1․8 %-ը։Հայկազ Ֆանյան, «Modex Advisory» ընկերության ղեկավարԸստ մանրամասն սոցիալ-տնտեսական վերլուծության, Հայաստանի արդյունաբերության ավելի քան մեկ քառորդը հիմնված է հանքագործության վրա։ Սյունիքը, որտեղ գործում է ԶՊՄԿ-ն՝ ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերությունը, Հայաստանի ամենահարուստ մարզն է, որն իր փոքր բնակչությամբ, ապահովում է մեծ տնտեսական արդյունք։ Հայկազ Ֆանյանը՝ աջից Ըստ վերլուծության, աղքատության միջին ցուցանիշը հանրապետության մասշտաբով կազմում է 23%, այն դեպքում, երբ աղքատության ամենաբարձր մակարդակը արձանագրվել է Շիրակի մարզում՝ 43,1%, իսկ Սյունիքի մարզի աղքատության ցուցանիշը ամենացածրն է՝ ընդամենը 7%։Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 2064