Ստորադաս պարտատոմսերի թողարկումը որպես կապիտալի շուկայի զարգացման նոր հնարավորություն
22.09.2024 | 22:32
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /

Լուսանկարը՝ Լեգելատա

Ա. Բազել III ընդունումը եւ կարգավորումները
Բանկային վերահսկողության բազելյան կոմիտեի կողմից 2007–2009թթ. Ֆինանսական ճգնաժամին ի պատասխան մշակած նոր կանոնակարգի՝ Բազել III – ներդրումը ՀՀ–ում ժամանակատար պրոցես էր, որը ավարտվեց միայն 2022թ –ին:
Բազել III կանոնակարգը, բանկերի կապիտալի և ակտիվների կառուցվածքի նոր կանոններ սահմանեց, որոնց նպատակը բանկային համակարգի կայունության բարձրացումն էր՝ առաջին հերթին իրացվելի ակտիվների ավելացման և նրանց որակի բարձրացման հաշվին:
Սույն կանոնակարգը իր տեղական և ադապտացված արտացոլումը ստացավ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ժամանակ առ ժամանակ փոփոխվող «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» Կանոնակարգ 2– ում (այսուհետ՝ Կանոնակարգ):
Բ. Ստորադաս փոխառությունները որպես բանկերի կապիտալի տարր
Կանոնակարգը նախատեսում է բանկերի կողմից ստորադաս փոխառության ներգրավման հնարավորություն և հատուկ կանոններ՝ սեփական կապիտալի համալրման նպատակով: Ըստ Կանոնակարգ 2–ի ստորադաս փոխառությունները կարող են համալրել բանկերի երկրորդ մակարդակի կապիտալը՝ պայմանով որ դրանք բավարարեն նույն Կանոնակարգով նախատեսված հատուկ կանոնները:
Այսպես, օրինակ, ստորադաս փոխառությունները պետք է լինեն ոչ պակաս քան հինգ տարի ժամկետով և դրանց վաղաժամկետ վերադարձի համար անհրաժեշտ կլինի ԿԲ համաձայնությունը: Այսպիսի փոխառությամբ փոխատուների պահանջները ստորադասվում են այլ պարտատերի պահանջներին, բացառությամբ բաժնետերերի պահանջների: Ավելին, բանկերի կողմից ֆինանսական դժվարությունների դեպքում այսպիսի փոխառությունները կարող են փոխարկվել բաժնեմասերի՝ դրանց արժեքի սահմաններում ձեռնարկատիրական ռիսկը փոխանցելով փոխատուներին և գործելով որպես ֆինանսական բարձիկներ ֆինանսական վատ դրության մեջ հայտնված բանկերի համար:
Գ. Ստորադաս պարտատոմսերի թողարկման հնարավորությունները
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ստորադասության պայմանով պարտատոմսերի շուկան ներկայիս պայմաններում մեծ վերելք է ապրում: Դա պայմանավորված է մասնավոր փոխառության (private credit) շուկայի աճով և ներդրողների կողմից բարձր վերադարձի որոնումներով (search for yield). Հետևաբար սա նոր հնարավորություն է ՀՀ համար ներգրավել օտարերկրյա (և ոչ միայն) ուղղակի ներդրումներ՝ բանկերի կողմից ստորադաս պարտատոմսեր թողարկելու միջոցով: Այս սպասելիքները արդյունավետ կյանքի կոչելու նպատակով անհրաժեշտ կլինի ադապտացնել Կանոնակարգ– կանոնները պարտատոմսերի թողարկմանը, քանի որ դրանք առավել հարմարավետ են կիրառել հենց այդպիսի նորմերի համար:
Ավելին, առաջարկվում է մտածել արդեն առանց փոխառության մայր գումարի վերադարձի պարտատոմսերի թողարկման մասին, որոնց պայմանները կարող են հավասարեցվել նույնիսկ բաժնետոմսերի պայմաններին և դիտվել որպես բանկերի առաջնային կապիտալի (հիմնական կամ լրացուցիչ) տարր:
Դ. Ստորադաս պարտատոմսերի թողարկման սիմուլյացիա
Մեր ընկերությունում ստորադաս պարտատոմսերի սիմուլյացիան ցույց է տալիս, որ անորոշությունները կապված պարտատոմսերի փոխարկման ժամկետների, պայմանների ու գործընթացի հետ ներդրողների մոտ կարող են ծանրակշիռ փաստարկ հանդիսանալ ստորադաս փոխառությունների թողարկման որոշում չկայացնելու համար: Ավելին, ստորադաս պարտատոմսերի հետ կապված հանրայնությունը ավելորդ հանգամանք կարող է դիտվել բանկի կողմից այդպիսի պարտատոմսերի հետ կապված իրավիճակը կառավարելու համար, որը սովորաբար արդյունք կլինի բանկերի ֆինանսական դրության վատթարացմանը: Եվ վերջապես, Կանոնակարգի՝ ստորադաս փոխառություններով գումարի վերադարձի արգելման մեջ ԿԲ հայեցողական մեծ լիազորությունները լուրջ դեմոտիվացնող գործոն կարող են դիտարկվել գոնե փոքր ներդրողների կողմից:
Ե. Եզրակացություն
Ստորադաս պարտատոմսերի թողարկումը նոր հնարավորություն է ակտիվացնել ՀՀ կապիտալի շուկան ներառյալ օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Այս պարտքային գործիքները օտարերկրյա (և ոչ միայն) ներդրողների համար գրավիչ դարձնելու համար անհրաժեշտ կլինի ադապտացնել Կանոնակարգի՝ ստորադաս փոխառությունների վերաբերող կանոնները և սահմանափակել կանոնակարգողի լայն հայցողությունը դրանց վերադարձի պայմանները որոշելու համար:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: