Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) Կայուն զարգացման հաշվետվության եւ TCFD ուղեցույցով առաջին հետազոտության ներկայացման նպատակով դեկտեմբերի 19-ին կազմակերպել էր «Հանքարդյունաբերության կայուն զարգացման մարտահրավերներ եւ հնարավորություններ«» թեմայով աշխատաժողով: Կայուն զարգացման հաշվետվությունը պատրաստվել է «Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության հետ համատեղ: TCFD ուղեցույցով հետազոտությունը պատրաստվել է Credel եւ AvantGarde Group ընկերությունների հետ համատեղ:Banks.am-ը ներկայացնում է աշխատաժողովի կարեւոր հատվածները:Կայուն զարգացման հաշվետվողականության կարեւորությունըՌոման Խուդոլի, ԶՊՄԿ գլխավոր տնօրենԱրդեն երկրորդ տարին է մենք կայուն զարգացման վերաբերյալ զեկույց ենք հրապարակում։ Մեր թիմի հետեւողականությունը հավաստումն է այն բանի, որ մենք ձգտում ենք ապահովել ընկերության համապատասխանությունը կայուն զարգացման ստանդարտներին: Հավատացած ենք, որ հետաքրքրված բոլոր կողմերի հետ փոխշահավետ համագործակցության եւ ՀՀ-ի տնտեսության առաջընթացի մեջ ներդրումների համար կարեւոր է կոմբինատի պատասխանատու մոտեցումը իր գործունեության բոլոր ոլորտներում։ Ռոման Խուդոլին Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս տարի առանձնահատուկ հպարտ եմ, որ մենք ոչ միայն կայուն զարգացման վերաբերյալ զեկույց ենք հրապարակում, այլեւ արդյունաբերության ոլորտում TCFD ուղեցույցով առաջին հետազոտությունն ենք իրականացրել՝ ֆինանսական տեղեկության բացահայտման աշխատանքային խմբի առաջարկությամբ, որը կապված է կլիմայի փոփոխության հետ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Սա նշանակում է, որ մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադրված են տարեցտարի չափել եւ նպատակներ սահմանել ածխածնի հետքը նվազեցնելու ուղղությամբ:Արմեն Ստեփանյան, ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենՀանքարդյունաբերությունը մեծ ոլորտ է, ինչն էլ ենթադրում է դրա բազմաշահառու լինելը, եւ տարբեր շահագրգիռ կողմեր՝ համայնք, պետություն, բիզնես գործընկերներ, տարբեր ակնկալիքներ ունեն եւ հաշվետվողականության թափանցիկ ձեւաչափը միտված է նաեւ այդ տարբեր շահագրգիռ կողմերին հետաքրքրող հարցերին պատասխանելը հանրային հարթակում, որտեղ մենք բաց խոսում ենք թե՛ ձեռքբերումների, թե՛ բացթողումների մասին: Սա պարտադրանք չէ դեռեւս, այլ կազմակերպությունն է իր ստանձնած պարտավորությունների համաձայն հանրային հաշվետվողականության հետեւից գնում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Կայուն զարգացման սա մեր երկրորդ զեկույցն է, բայց առաջինն է, որը համապատասխանում է համաշխարհային հաշվետվողականության ստանդարտին: Այս տարի ավելի երկար ժամանակ ծախսեցինք եւ ավելի ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերեցինք այս հաշվետվության կազմմանը: Մեկ այլ կարեւոր հանգամանք, որն առաջինն է Հայաստանում, այն է, որ մեր հաշվետվության մեջ մեծ դեր է զբաղեցնում TCFD առաջարկությունների արդյունքում իրականացրած հետազոտության որոշակի մաս: Այս երկու հիմնական տարբերությունն առանձնացնում են ԶՊՄԿ-ը թե՛ ոլորտում, թե՛ հայկական բիզնեսում: Ասյա Ղազարյան, ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալԿայուն զարգացման հաշվետվությունը մեր ընկերության կատարողական ցուցանիշն է, մենք դրանցով ցույց ենք տալիս, թե տարվա ընթացքում ինչ ձեռքբերումներ ունենք, կատարողական ցուցանիշներ ունենք: Բոլոր շահառուների համար սա նաեւ առաջին այցեքարտն է, որով ծանոթանում են մեր ընկերությանը: Նաիրա Դերձյան, Գրանթ Թորնթոն Հայաստանի խորհրդատվական ծառայությունների բաժնետերԵթե դիտարկենք բոլոր ընկերությունների կողմից հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները, ապա գործունեության ֆինանսական ցուցանիշների տեսանկյունից լայն հասարակությունը լավ տեղեկացված է լինում ընկերության մասին, բայց կա մեկ շատ մեծ բնագավառ, որը վերաբերում է ոչ ֆինանսական հաշվետվությանը, այլ ընկերության գործունեության ե՛ւ սոցիալական, ե՛ւ գործառնական, ե՛ւ գործընկերային հարաբերություններին, որը կարծես դուրս է մնում: Լուսանկարը՝ Մեդիամաքս Հետեւաբար, եթե համաշխարհային չափանիշների պահանջով ընկերությունները հրապարակում են իրենց ֆինանսական հաշվետվությունը, կարեւոր է, որպեսզի դրան զուգահեռ նաեւ ոչ ֆինանսական հաշվետվողականության եւ թափանցիկության պահանջներն ապահովվի: Մեր տեսանկյունից շատ հետաքրքիր փորձառություն էր աշխատել նման կազմակերպության հետ, որն իրոք ուներ կայունության հաշվետվության հասկացողություն: Փորձառությունը մեզ համար շատ դրական էր:TCFD ուղեցույցով առաջին հետազոտության զեկույցը եւ դրա տարբերությունըԼիլիա Շուշանյան, Credel ընկերության հիմնադիրԻ տարբերություն կայուն զարգացման հաշվետվությանը՝ TCFD-ն ուղղված է ապագային, այսինքն` եթե կայունության զարգացման հաշվետվությունները ներկայացնում են, թե տվյալ ընկերությունն ինչ է արել, ապա TCFD-ն կամ կլիմայի ռիսկերի գնահատումը խնդիր ունի ապագայում տարբեր սցենարներ կանխատեսելով՝ ընկերության համար վեր հանել ռիսկերը եւ հնարավորությունները: Լիլիա Շուշանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Սա ապագային միտված գնահատական է եւ առաջին հերթին անհրաժեշտություն է կազմակերպության համար:Արմեն Ստեփանյան, ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենTCFD հետազոտություն անցկացնելու պատճառը միջազգային ստանդարտներին համահունչ քայլեր անելն է, եւ սա առաջին քայլերից մեկն է եւ Հայաստանում դեռեւս միակը: Սա զուտ բիզնես որոշում է եղել, որ նախահարձակ լինենք եւ չսպասենք, որ ինչ-որ մեկը պահանջի, նոր անենք: Լավագույն փորձն աշխարհում պահանջում է, որ ունենանք այսպիսի հաշվետվողականություն եւ մենք դրա հետեւից գնում ենք:Բացեր բացահայտել ենք, օրինակ, մեր որդեգրած ռազմավարության մեջ ինչ փոփոխություններ, շտկումներ պետք է անենք, որպեսզի այն համապատասխանեցնենք այն ստանդարտին, որին տենչում ենք հասնել: Աշխատանքային անվտանգությունը դեռեւս մնում է ամենաշատ աշխատանքը կատարելու հարթակը: Թեեւ մեծ հաջողություններ ենք արձանագրել վերջին մեկ տարում: Բայց աշխատանքային անվտանգության մշակույթ ձեւավորելու տեսանկյունից, իհարկե, շատ երկար ճանապարհ դեռ պետք է անցնենք: Այստեղ մենք փոխզիջում չենք անում:Ոլորտի կայունության խնդիրներըԱրմեն Ստեփանյան, ԶՊՄԿ Կայուն զարգացման տնօրենԱռաջինը, միանշանակ, ջրի խնդիրն է: Կլիմայի փոփոխության հետեւանքով տարեցտարի այն ավելի է զգացվում: Մյուս խնդիրը թափոնների կառավարումն է, իսկ ամենակարեւորը մեր երկրի համար՝ աշխարհին համահունչ քայլեր անելը: Պատշաճ որակի հանքարդյունաբերություն ունենալու համար ամենապարզ բանը երկխոսությունն է, տարբեր հարթակներ փնտրելը, որտեղ շահագրգիռ կողմերը ներկայացված կլինեն եւ կերկխոսեն, նաեւ Հայաստանի սահմաններից դուրս: Լուսանկարը՝ Մեդիամաքս Պարզապես հանքաքարն ընդերքից հանել, վերամշակել եւ թողնել խնդիրներ հետագա սերունդներին՝ անպատասխանատու գործելաոճ է: Եթե էթիկայի բաղադրիչը չներդնենք, ոչ ոքի պետք չէ սա: Իսկ էթիկան բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական ճիշտ մոտեցումն է: Այս դեպքում ապահովում ենք թե՛ մեծ արդյունաբերություն, թե՛ ճիշտ մոտեցում: Հայաստանի ներդրումային հեղինակությունը եւ Ամուլսարի ծրագիրըՎարդան Ջhանյան, ԶՊՄԿ գլխավոր տնօրենի 1-ին տեղակալՀայաստանի դերը հանքարդյունաբերության առումով աշխարհում շատ կարեւոր կարող է լինել, բայց, ցավոք, չենք տեսնում զարգացում այնպիսի արագությամբ, ինչպիսին կուզենայինք տեսնել: Հայաստանում գործող միակ խոշոր կազմակերպությունը ԶՊՄԿ-ն է, որը բավարար չէ աշխարհում կարեւորագույն դեր ստանձնելու համար, ինչպես նաեւ համաշխարհային գործընթացներից դիվիդենտներ ստանալու համար՝ տնտեսական աճի եւ դրանից բխող զարգացումների համար: Սա այնքան էլ գոհացնող չէ: Գոհացնող չէ նաեւ այն, որ չենք տեսնում, թե հետագայում կլինե՞ն ԶՊՄԿ-ին հավասարազոր հիմնարկներ, միայն «Լիդիան Արմենիա»-ն է այդպիսի թեկնածու՝ լինելու հզոր, կայուն զարգացող կազմակերպություն: Վարդան Ջհանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայաստանի դերի ավելացման համար պետք է լինել ավելի գրավիչ, որակյալ ներդրողների համար: Գրավիչ լինելու համար ոչ միայն երկրաբանական օժտվածությունն է կարեւոր, այլեւ ներդրումային մթնոլորտը: Այս առումով քայլեր արվում են, բայց պետք է արագացնել այդ քայլերը, որպեսզի աշխարհում կատարվող փոփոխություններից դուրս չլինենք:Հայկ Ալոյան, «Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրենԱմուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը բացասաբար ազդեց Հայաստանի ներդրումային հեղինակության վրա՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ «Լիդիան»-ն առաջին հայաստանյանն ընկերությունն էր, որը ցուցակված էր Տորոնտոյի արժեթղթերի բորսայում, դրա ապացուցակումը եւս բացասական ազդեցություն ունեցավ: Սա բացասական եղավ ոչ միայն հանքարդյունաբերության, այլեւ՝ բոլոր ոլորտներում: Վերջին հինգ տարվա անվտանգային խնդիրներն էլ ազդեցություն ունեցան ներդրումային ֆոնի վրա: Վարդան Ջհանյանը, Հայկ Ալոյանը, Լիլիա Շուշանյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մեծ ջանքեր են գործադրվել՝ ներգրավելու նոր գործընկեր, որն ունի հանքի շահագործման եւ կառուցման փորձ, որը նաեւ կորդեգրի մեր չափանիշները: 2023 թվականից սկսած Ամուլսարի տարածքում իրականացվեցին ինժեներական աշխատանքներ, դրանք արդեն ավարտված են եւ 2024 թվականից կվերսկսեն շինարարական աշխատանքները: Ինչ վերաբերում է ներդրումային համբավը հետ բերելուն՝ ես հավատում եմ, որ դա հնարավոր է: Մեր դեպքում հնարավոր է՝ շահագործելով Ամուլսարի ծրագիրը եւ միջազգային շուկայում ցույց տալով լավ օրինակներ:Արփի ՋիլավյանԼուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի Tweet Դիտում՝ 5841