Շատերիս կյանքում ավտոմեքենան բավական մեծ տեղ է զբաղեցնում։ Կամ ինքներս ենք վարում, կամ՝ օգտվում ենք տարատեսակ տաքսի ծառայություններից, եւ ցանկանում ենք, որ մեր փորձառությունը մշտապես ամենաբարձր որակի լինի։ Հայաստանյան ավտոմոբիլային շուկայում ձեւավորվել է որոշ առումներով տարօրինակ իրավիճակ, երբ ինստիտուցիոնալ գործող կառույցները՝ ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները, մրցակցում են ոչ այնքան միմյանց, այլ հարյուրավոր ֆիզիկական կամ մեծ ու փոքր իրավաբանական անձանց հետ, որոնք զբաղվում են ավտոմեքենաների ներմուծմամբ եւ իրացմամբ։ Այս առումով կարեւորվում է առավել արդյունավետ առեւտրային գործիքների օգտագործումը, նախաձեռնողականությունը եւ հաճախորդներին բավարարելուն ուղղված լայն գործիքակազմի կիրառությունը։ Եվ այստեղ պաշտոնական ներկայացուցիչներին օգնության է գալիս համաշխարհային մեծ տարածում ունեցող այնպիսի լուծում, ինչպիսին է թրեյդ-ինը։ Ինչ է թրեյդ-ինըԹրեյդ-ինը թույլ է տալիս հաճախորդներին արագ ու ապահով ձեռք բերել նոր ավտոմեքենա՝ փոխանակելով իրենց հին փոխադրամիջոցը անմիջապես դիլերական կենտրոնում։ Այս դեպքում դիլերը գնահատում է հաճախորդի ավտոմեքենան՝ հիմնվելով դրա իրական տեխնիկական վիճակի վրա եւ գնորդի ցանկության դեպքում ընդունում այն որպես նոր ավտոմեքենայի արժեքի մի մասի փոխհատուցում։ Հաճախորդին մնում է վճարել միայն նոր ու հին ավտոմեքենաների արժեքի տարբերությունը։ Արդեն օրենքով կարգավորվող գործարքԵրկար տարիներ թրեյդ-ին գործարքների իրականացմանը Հայաստանում խոչընդոտում էին հարկային օրենսդրության գործող կարգավորումները, որոնք թույլ չէին տալիս տնտեսվարողներին ակտիվորեն մտնել այս դաշտ, հիմնականում պայմանավորված ԱԱՀ հաշվարկի առանձնահատկություններով։ Խնդրի լուծման համար «Ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչների ասոցիացիան», որի հիմնադիրներից են հանդիսանում մի շարք առաջատար ապրանքանշանների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանում Kia-ի պաշտոնական ներկայացուցիչ՝ «Կապիտալ Մոթորս» ընկերությունը, ձեռնամուխ եղավ օրենսդրական բարեփոխումների փաթեթի ստեղծմանն ու դրա ընդունմանն ուղղված քայլերին։ Դեռեւս 2019 թվականին սկսված գործընթացը էականորեն տուժեց 2020 թվականին՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով եւ Արցախյան երկրորդ պատերազմով։ Ի վերջո, բարեփոխումների փաթեթը ընդունվեց 2021 թվականին եւ ուժի մեջ մտավ հաջորդ տարի։ Ըստ նոր կարգավորումների, թրեյդ-ին գործարքների իրականացումը լիցենզավորվող գործունեություն է, որը կարող են իրականացնել միայն ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցիչները՝ ապահովելով ոչ միայն վաճառքի, այլեւ հետագա սպասարկման բարձր որակը։Թրեյդ ին-ը բխում է հաճախորդի շահերիցԹրեյդ-ին գործարքները համարվում են նոր ավտոմեքենա ձեռք բերելու առավել հարմարավետ եղանակներից մեկը, մանավանդ, եթե հաճախորդն արդեն իսկ վարում է ավտոմեքենա եւ պատրաստվում է գնել նորը։ Հաշվի առնելով ավտոմեքենաների բարձր արժեքը՝ նման գնումը էական հարված կարող է հասցնել անձնական կամ ընտանեկան բյուջեին, մինչդեռ թրեյդ-ին գործարքը թույլ է տալիս նվազեցնել ձեռք բերվող նոր ավտոմեքենայի արժեքը ճիշտ այնքանով, որքան կարժենա հաճախորդի ունեցած ավտոմեքենան։ Բացի այդ, հաճախորդին բավական դժվար է լինում իրացնել հին ավտոմեքենան երկրորդական շուկայում, քանի որ այն լիքն է տարատեսակ առաջարկներով։ Այստեղ ի հայտ է գալիս թրեյդ-ինի մյուս առավելությունը. եթե գնորդը ցանկանում է նոր ավտոմեքենա գնել հինը վաճառելուց հետո, այժմ նա հնարավորություն ունի անել դա անմիջապես՝ ըստ էության միասնական գործարքի շրջանակներում։ Այս դեպքում վաճառող կազմակերպությունը եւս շահում է, քանի որ մեծացնում է իր շուկայական մասնաբաժինը, ամրապնդում է կապը հաճախորդների հետ եւ նպաստում է ավտոմոբիլային պարկի թարմացմանն ու դրա անվտանգության մակարդակի բարձրացմանը։Հին Kia-ն նորով փոխարինելու ընթացակարգըԻ՞նչ պետք է անել Kia ավտոմեքենան թրեյդ-ին ծրագրով փոխանակելու համար։Պետք է մոտենալ ավտոսրահ, ընտրել ցանկալի մեքենան, իսկ հին ավտոմեքենան հանձնել սպասարկման կենտրոն՝ տեխզննման, որի արդյունքում վարպետները կորոշեն դրա իրական վիճակը։ Մասնագետների եզրակացության հիման վրա ընկերությունը կառաջարկի շուկայականին համահունչ մրցունակ գին, որը հիմք կհանդիսանա հին ու նոր ավտոմեքենաների փոխանակման համար։ Ներկայում նախապատվությունը տրվում է մինչեւ 5 տարեկան եւ հենց ընկերության տեխնիկական կենտրոնում սպասարկված ավտոմեքենաներին, թեպետ «Կապիտալ Մոթորսում» չեն բացառում, որ ծրագրի շրջանակները հետագայում կընդլայնվեն՝ էլ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով հաճախորդների համար։Թրեյդ-ին ծրագրին մասնակցում են սրահում ներկայացված բոլոր մոդելներն առանց սահամանփակման, ինչը նշանակում է, որ ցանկության դեպքում կարելի է ձեռք բերել ինչպես կոմպակտ քաղաքային սեդան, այդպես էլ իսկապես հզոր ամենագնաց։ Ավելին, հաճախորդը կարող է ընտրել ոչ միայն նոր, այլեւ արդեն իսկ թրեյդ-ին ծրագրով ընդունված եւ սրահում վաճառքի հանված մինչեւ 5 տարեկան Kia ավտոմեքենա։ ԻնքնավստահությունԻ՞նչն է պատճառը, որ «Կապիտալ Մոթորսը» այդքան մեծ ջանքեր է ներդնում թրեյդ-ին գործիքի կիրառման հարցում։ Առաջին հերթին դա այն համոզմունքն է, որ ընկերության մոդելային շարքի բոլոր ավտոմեքենաները համապատասխանում են որակի եւ անվտանգության ամենաբարձր չափորոշիչներին։ Պատահական չէ, որ կորեական արտադրողի մոդելեներից շատերը պարբերաբար հայտնվում են ամենահեղինակավոր ավտոմոբիլային մրցույթների հաղթողների թվում՝ աչքի ընկնելով որակի, ոճի եւ տեխնոլոգիական զարգացվածության բացառիկ համադրությամբ։ Այս վստահությունն է նաեւ, որ թույլ է տալիս Kia-ին առաջարկել երաշխիքային սպասարկման չափազանց գրավիչ պայմաններ՝ 5 տարի, կամ 150 000 կմ վազք՝ ըստ առաջնահերթության։ Kia ավտոմեքենաները՝ շարժում, որը ոգեշնչում էKia բրենդի պատմությունը ներառում է առաջադիմության եւ նորարարության 75 տարիներ, որոնց ընթացքում մակնիշը ճանապարհ է անցել հեծանիվներ արտադրող փոքրիկ ընկերությունից մինչեւ համաշխարհային ավտոարդյունաբերության խոշորագույն խաղացողներից մեկը։ 2020 թվականին «Աշխարհի լավագույն ավտոմեքենա» (World Car Awards) մրցույթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր մրցանակը շնորհվել է կորեական ընկերությանը, եւ դա, իհարկե, Kia-ն էր, որի Telluride լիաչափ ամենագնացը ճանաչվեց լավագույնը բացարձակ հաշվարկում, իսկ քաղաքային Kia Soul EV էլեկտրական քրոսովերը հաղթող ճանաչվեց «Լավագույն քաղաքային ավտոմեքենա» անվանակարգում։Վերջին տարիներին Kia-ն առաջնորդվում է նոր փիլիսոփայությամբ՝ հակադրությունների միասնություն։ Դրա հիմքում ընկած է հակադրման գաղափարը, որը կիրառվում է Kia-ի եզակի ու արտահայտիչ ոճը ձեւավորելու համար։ Պատահական չէ, որ միլիոնավոր հաճախորդներ աշխարհով մեկ ձեռք են բերում Kia ավտոմեքենաներ՝ եւս մեկ անգամ հաստատելով մակնիշի կարգախոսներից մեկը՝ «Շարժում, որը ոգեշնչում է»։ Tweet Դիտում՝ 2504