2023թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ բանկերի զուտ շահույթը կազմել է շուրջ 215 մլրդ դրամ
18.10.2023 | 10:09
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /










Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։
Սույն հետազոտության նպատակն է՝ վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները 2023 թվականի 9 ամիսների համար:
Զուտ շահույթ
2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 215 մլրդ ՀՀ դրամ, ինչը 21 մլրդ ՀՀ դրամով կամ 11%-ով ավելի է, քան 2022 թվականի 9 ամիսների ընթացքում գրանցած արդյունքը։
Նշված ժամանակաշրջանում բոլոր 18 բանկերը գրանցել են շահույթ, և բանկերի 2/3-ի մոտ արձանագրվել է զուտ շահույթի աճ՝ համեմատած 2022 թվականի նույն ժամանակահատվածի հետ:
Ամենամեծ շահույթն ապահովել է Արդշինբանկը` 57 մլրդ ՀՀ դրամ:
Վարկային պորտֆել
Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 13%-ով։
Առ 30.09.2023թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.722 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 54%-ը։
Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։
Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ, Ակբա բանկ, Հայբիզնեսբանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.3%-ը:
Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 19.1%:
Պարտատոմսեր
Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2023 թվականի 9 ամիսների ընթացքում աճել է 30 մլրդ ՀՀ դրամով կամ 8.6%-ով։
Առ 30.09.2023թ․ բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 375 մլրդ ՀՀ դրամ։
18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։
Ընդհանուր կապիտալ
2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 170 մլրդ ՀՀ դրամով, կամ 13%-ով ու կազմել 1.487 մլրդ ՀՀ դրամ։
2023 թվականի 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 136 մլրդ ՀՀ դրամով կամ 23%-ով եւ կազմել 718 մլրդ ՀՀ դրամ։
Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 10 բանկ՝ 81 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով․
1. Արդշինբանկ՝ 18 մլրդ ՀՀ դրամ,
2. Ամերիաբանկ՝ 17.7 մլրդ ՀՀ դրամ,
3. Ինեկոբանկ՝ 13 մլրդ ՀՀ դրամ,
4. IDBank` 8.25 մլրդ ՀՀ դրամ,
5. Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան` 5.8 մլրդ ՀՀ դրամ,
6. ԱրարատԲանկ՝ 5 մլրդ ՀՀ դրամ,
7. Կոնվերս Բանկ`4.4 մլրդ ՀՀ դրամ,
8. Ակբա բանկ՝ 4.4 մլրդ ՀՀ դրամ,
9. Evocabank՝ 3.4 մլրդ ՀՀ դրամ,
10. Հայէկոնոմբանկ՝ 1 մլրդ ՀՀ դրամ։
2023թ. 9 ամիսների ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։
2023թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։
2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով։
2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. առաջին 9 ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: