2023թ. I եռամսյակում ՀՀ բանկերի շահութաբերության բարձր մակարդակ է արձանագրվել
20.04.2023 | 12:20
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /












Վերջին 23 տարիների ընթացքում Ռուբեն Մելիքյանը զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։
Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2023 թ. 1-ին եռամսյակի համար:
Զուտ շահույթ
2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 70 մլրդ ՀՀ դրամ, ինչը 37.5 մլրդ ՀՀ դրամով կամ ավելի քան 2 անգամ ավելի է, քան 2022 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում գրանցած արդյունքը։
Եթե նման շահութաբերության մակարդակը պահպանվի նաեւ հաջորդ եռամսյակներում, ապա 2023 շահութաբերության մակարդակը կլինի գրեթե այնքան, որքան ռեկորդային 2022 թվականին։
Նշված ժամանակահատվածում ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը, այն կազմել է ավելի քան 16.7 մլրդ ՀՀ դրամ։
Վարկային պորտֆել
Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 3.4%-ով։
Առ 31.03.2023թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 4.314 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 51%-ը։
Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։
Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ Հայբիզնեսբանկ, ԱԿԲԱ բանկ եւ Ինեկոբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.1%-ը:
Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 18.2%:
Պարտատոմսեր
Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում աճել է 12 մլրդ ՀՀ դրամով, կամ 3.4%-ով։
Առ 31.03.2023, բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը կազմում է շուրջ 357 մլրդ ՀՀ դրամ։
18 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 13-ը։
Ընդհանուր կապիտալ
2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 56 մլրդ ՀՀ դրամով, կամ 4.2%-ով ու կազմել 1.371 մլրդ ՀՀ դրամ։
2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 50 մլրդ ՀՀ դրամով, կամ 8.7%-ով եւ կազմել 626 մլրդ ՀՀ դրամ։
Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 4 բանկ՝ 20 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով․
1. Ամերիաբանկ՝ 17.7 մլրդ ՀՀ դրամ,
2. Evocabank` 2 մլրդ ՀՀ դրամ,
3. Հայէկոնոմբանկ՝ 220 մլն ՀՀ դրամ,
4. Արդշինբանկ՝ 39 մլն ՀՀ դրամ:
2023թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. առաջին 9 ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
2021թ. ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: