Yandex Go for Business տաքսի պատվիրելու կորպորատիվ ծառայությունը (B2B) Հայաստանում ներկայացված է 2018 թվականից։ Քանի որ Հայաստանը Ռուսաստանից հետո առաջին երկիրն էր, որտեղ մուտք գործեց Yandex Go-ն, B2B հայկական շուկան եւս դարձավ առաջիններից մեկը։2022 թվականի դեկտեմբերի դրությամբ Հայաստանում ավելի քան 500 տեղական եւ միջազգային ընկերություններ եւ կազմակերպություններ օգտվում են Yandex Go for Business-ի B2B ծառայություններից։ 2022 թվականի գարնանը ծառայությանը սկսեցին միանալ ընկերություններ, որոնք իրենց գրասենյակները ու աշխատակիցներին ամբողջությամբ կամ մասնակիորեն տեղափոխեցին Հայաստան։Այսպես, 2022 թվականի ապրիլից միջազգային Miro ՏՏ ընկերությունը հանդիսանում է Yandex Go for Business-ի հաճախորդը Հայաստանում։Ծառայությունը հասանելի է Miro-ի բոլոր 180 աշխատակիցների համար: Նրանցից յուրաքանչյուրի համար սահմանված է ամսական սահմանաչափ, որի շրջանակներում աշխատակիցներն իրենք են ընտրում, թե երբ եւ ինչ չափով օգտվել ծառայությունից։ Miro-ում նկատում են, որ Yandex Go for Business-ի B2B ծառայությունը նշված է ընկերության առավելությունների փաթեթում՝ թեկնածուի աշխատանքի ընդունման փուլում։Miro-ում ծառայությունից օգտվում էին նաեւ Հայաստան տեղափոխվելուց առաջ։ Ընկերության աշխատակիցներն օգտվում են Yandex Go for Business-ի ծառայությունից շուրջ 5 տարի։ Ի սկզբանե այս հնարավորությունը կիրառվում էր աշխատակցի գործուղման, գրասենյակ հյուրեր գալու, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության մասնագետների գիշերային ուղեւորությունների դեպքերում։Ծառայությունից օգտվում են նաեւ բազմաթիվ հայկական ընկերություններ։ Օրինակ՝ AM.AM իրավաբանական ընկերությունը ծառայությունից օգտվում է արդեն 4 տարի։ Ընկերության ներկայացուցիչ Եվա Մկրտչյանի խոսքով, մենեջերներին հարմար է կարգավորել ծառայությունը ընկերության «անձնական աշխատասենյակի» միջոցով։ Մասնավորապես, նոր օգտատեր ավելացնելը մեկ րոպեից էլ քիչ ժամանակ է պահանջում։ Ինչ վերաբերում է աշխատակիցներին, ապա նրանք նոր հավելված ներբեռնելու կամ լրացուցիչ որեւէ գործողություն կատարելու կարիք չունեն. Yandex Go հավելվածում ի հայտ է գալիս ընկերության հաշվին վճարումը կատարելու տարբերակը։«Մեր աշխատակիցները գոհ են սպասարկման որակից եւ օգտվում են Yandex Go for Business-ից գործնական ուղեւորությունների համար, որոնք օրվա ընթացքում քիչ չեն»,- նշում է AM.AM-ի ներկայացուցիչը։Yandex Go for Business-ն ընդգծում է, որ ծառայությունը օգտակար է ոչ միայն խոշոր հաճախորդների, այլեւ միջին եւ փոքր բիզնեսի համար՝ ծառայության որակը նույնն է։«Տաքսի պատվիրելու կորպորատիվ ծառայությունը կարելի է օգտագործել տարբեր ոլորտներում բիզնեսի զարգացման համար։ Կարելի է աշխատակիցներին տանել հանդիպումների կամ տուն՝ երեկոյան հերթափոխից հետո, դիմավորել հյուրերին կամ գործուղումներից վերադարձողներին, տաքսիով երթեւեկելու առաջարկ անել կարեւոր հաճախորդներին կամ, օրինակ, ռեստորանի այցելուներին, ովքեր որոշակի գումարի հաշիվ են փակել: Մեքենաներն առաքվում են արագ, բոլորն արդեն սովոր են Yandex Go-ից օգտվել, եւ ընկերության ղեկավարությունը ազատվում է գործընթացի կազմակերպման գլխացավանքից՝ ավելի շատ ժամանակ հատկացնելով բիզնեսի այլ հարցերին: Մենք մեր կողմից անում ենք ամեն ինչ՝ ծառայությունը զարգացնելու եւ կորպորատիվ հաճախորդների սպասարկման որակը բարելավելու համար: Կորպորատիվ հաճախորդներին տրամադրում ենք սպասարկման առանձին գիծ, կազմակերպում ենք անձնական հանդիպումներ, քննարկում ենք թերացումները եւ միասին լուծումներ ենք փնտրում»,- ասում է Yandex Go-ի B2B միջազգային ծառայությունների ղեկավար Հրայր Աճեմյանը։Yandex Go for Business-ին միանալու հայտ կարող եք լրացնել այս հղումով։ Tweet Դիտում՝ 89216