ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում. 4-րդ եռամսյակի արդյունքները
05.01.2023 | 16:33
Գլխավոր էջ /
Նորություններ /
Հոդվածներ /



2022 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքներով՝ ԶԼՄ-ներում (լրատվական կայքեր, թերթեր եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ) ունեցած հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը (796 հիշատակում), որին հաջորդում են Ամերիաբանկը (592 հիշատակում) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը (317 հիշատակում):
Լրատվական կայքերում հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 763 հիշատակում, թերթերում հիշատակումների թվով եւս առաջատար է Ակբա բանկը՝ 31 հոդված, իսկ հեռուստատեսությամբ առաջատար է Ֆասթ Բանկը՝ 7 ռեպորտաժ:
Դրական հիշատակումների թվով առաջատար է Ակբա բանկը՝ 783 հիշատակում, երկրորդն այս ցուցանիշով Ամերիաբանկն է՝ 573 հիշատակում, երրորդը՝ Կոնվերս Բանկն է՝ 292 հիշատակում:
Հիշատակումների ընդհանուր քանակում դրական հիշատակումների տոկոսային հարաբերակցությամբ առաջատար է Ակբա բանկը՝ 98,4 %, 783 դրական հիշատակում 796-ից: Երկրորդն այս ցուցանիշով IDBank-ն է՝ 98,1 %, 211 դրական հիշատակում 214-ից, երրորդը՝ Ֆասթ Բանկը՝ 97,3 %, 36 դրական հիշատակում 37-ից:
Մեդիամաքս-ը ԶԼՄ-ների մոնիտորինգով զբաղվում է 2001 թվականից: Հայաստանյան բանկերին վերաբերող մոնիտորինգային ծառայությունը գործարկել է 2009 թվականին, 2015 թվականի կեսից այն իրականացվում է MaxMonitor համակարգի միջոցով:
Համակարգը, որում ներառված են ՀՀ բոլոր առեւտրային բանկերը, բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն: Առցանց նորությունների բազան թարմացվում է յուրաքանչուր 15 րոպեն մեկ:
Բանկային մոնիտորինգի դեպքում դիտարկվում են բոլոր հայկական լրատվական կայքերը (մոտ 150 կայք), թերթեր (մոտ մեկ տասնյակ անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումներ (9 անվանում):
Մեդիամաքս-ը միակ ընկերությունն է Հայաստանում, որն անդամակցում է FIBEP-ին` մեդիամոնիտորինգային ընկերությունների միջազգային ֆեդերացիային, եւ առաջարկում միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ:
MaxMonitor-ի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ, դեսպանություններ եւ այլն:
«ՀՀ բանկերը ԶԼՄ-ներում» հաշվետվության 2022 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: