Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Հայաստանի բանկային համակարգի 2022 թվականի առաջին 9 ամիսների արդյունքների ամփոփում RUMELS Management Solutions մասնագիտացված խորհրդատվական ընկերության հերթական վերլուծությունը, որը հրապարակվում է Banks.am կայքում բացառիկ հիմունքներով:Ընկերության հիմնադիր Ռուբեն Մելիքյանը վերջին 22 տարիների ընթացքում զբաղեցրել է պատասխանատու ղեկավար պաշտոններ տարբեր ոլորտներում գործող ընկերություններում՝ ձեռք բերելով փորձառություն տնտեսության բազմապիսի ճյուղերում՝ ներքին եւ արտաքին աուդիտ, մանրածախ ու մեծածախ առեւտուր եւ բանկային համակարգ: Ռուբեն Մելիքյանը ACCA-ի լիակատար անդամ է, Oxford-ի համալսարանի շրջանավարտ (Executive MBA), ինչպես նաեւ վերջերս ստացել է New York-ի համալսարանի «Բիզնեսի խորացված գնահատում» մասնագիտացման հավաստագիր (Certificate on Advanced Corporate Valuation)։- Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի բանկային համակարգի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2022 թվականի առաջին 9 ամիսների համար:Զուտ շահույթ2022 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմում է 188 մլրդ ՀՀ դրամ (շուրջ 430 մլն ԱՄՆ դոլար), ինչը 121 մլրդ ՀՀ դրամով կամ 2.8 անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածի ընթացքում գրանցած արդյունքը։ Շահույթի նման աննախադեպ աճը հիմնականում պայմանավորված է ոչ տոկոսային եկամուտների (մասնավորապես, արտարժույթի առք ու վաճառքից գոյացած եկամտից) զգալի աճով։Նշված ժամանակահատվածում ամենամեծ շահույթը գրանցել է Արդշինբանկը, այն կազմել է ավելի քան 41 մլրդ ՀՀ դրամ։ Արդշինբանկն առաջատարն է ՀՀ բանկային համակարգում նաեւ ընդհանուր ակտիվներով (Արդշինբանկի մասնաբաժինը ՀՀ բանկային համակարգի ընդհանուր ակտիվներում ամենամեծն է եւ կազմում է 16.5%:)։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Վարկային պորտֆել- Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2022 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում գրեթե չի փոփոխվել (նվազել է 0.2%-ով)։- Առ 30.09.2022թ. ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 3.992 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում է ընդհանուր ակտիվների 52%-ը։- Նշված ընդհանուր վարկային պորտֆելը ներառում է մանրածախ եւ կորպորատիվ վարկեր։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions - Ամենախոշոր 5 բանկերի (Ամերիաբանկ, Արդշինբանկ Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ եւ Հայէկոնոմբանկ) ընդհանուր վարկային պորտֆելները կազմում են բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելի 60.8%: - Ամերիաբանկի մասնաբաժինը ամենամեծն է՝ 17.7%: Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Հաճախորդների ընթացիկ հաշիվներ եւ ավանդներ- Բանկային համակարգի ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները 2022 առաջին 9 ամիսների ընթացքում աճել են 465 մլրդ ՀՀ դրամով, կամ 12%-ով։- Առ 30.09.2022թ. ընդհանուր ընթացիկ հաշիվների մնացորդները եւ ժամկետային ավանդները հավասար են 4.339 մլրդ ՀՀ դրամի եւ կազմում են ընդհանուր պարտավորությունների 67%-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Պարտատոմսեր- Բանկային համակարգի կողմից թողարկված պարտատոմսերի մնացորդը 2022թ. 9 ամիսների ընթացքում նվազել է 80.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 18%-ով։- Հնարավոր նվազման պատճառներից մեկը կարող է հանդիսանալ այն փաստը, որ 2022թ. ՀՀ Կենտրոնական բանկը փոփոխել է պարտադիր պահուստավորման նորմատիվը, որը ժամանակին խթան էր հանդիսացել բանկերի կողմից պարտատոմսերի թողարկումների մասով։- 17 գործող բանկից պարտատոմսեր թողարկել է 12-ը։ Լուսանկարը՝ RUMELS Management Solutions Ընդհանուր կապիտալ- 2022թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը աճել է 278 մլրդ ՀՀ դրամով, կամ 30%-ով ու կազմել 1.205 մլրդ ՀՀ դրամ։ Նշված աճը հիմնականում պայմանավորված է Հայբիզնեսբանկի կանոնադրական կապիտալի աճով, որը ավելացել է շուրջ 128 մլրդ ՀՀ դրամով։ Բանկի նոր բաժնետերերն են «Էմ Էֆ Էմ Գլոբալ Ինվեստ էլ-թի-դի»-ն (75% բաժնեմաս) եւ «Բնակարան երիտասարդներին» ՎՎԿ ՓԲԸ-ն (25% բաժնեմաս): Ընդհանուր կաիպալի աճը պայմանավորված է նաեւ բանկերի կողմից կուտակված շահույթի էական աճով։- Կանոնադրական կապիտալը (ներառյալ՝ էմիսիոն եկամուտը) աճել է 136 մլրդ ՀՀ դրամով։ - 2022թ. 9 ամիսների ընթացքում Հայաստանի բանկային համակարգի կուտակված շահույթը/վնասը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) աճել է 168 մլրդ ՀՀ դրամով, կամ 50.1%-ով եւ կազմել 505 մլրդ ՀՀ դրամ։- Շահաբաժին (դիվիդենտ) հայտարարագրել է 7 բանկ՝ 15.5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր գումարով (Ինեկոբանկ՝ 6 մլրդ ՀՀ դրամ, Ակբա բանկ՝ 3.3 մլրդ ՀՀ դրամ, ԱրարատԲանկ՝ 3.0 մլրդ ՀՀ դրամ, Հայէկոնոմբանկ՝ 1.15 մլրդ ՀՀ դրամ, Արդշինբանկ՝ 1.1 մլրդ ՀՀ դրամ, Կոնվերս Բանկ՝ 0.51 մլրդ ՀՀ դրամ եւ Յունիբանկ՝ 0.46 մլրդ ՀՀ դրամ)։- Առ 30.09.2022թ. կանոնադրական կապիտալը (ներառյալ՝ էմիսիոն եկամուտը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 58%-ը եւ հավասար է 699 մլրդ ՀՀ դրամի։- Առ 30.09.2022թ. կուտակված շահույթը (ներառյալ՝ գլխավոր պահուստը) կազմում է Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալի 42%-ը եւ հավասար է 505 մլրդ ՀՀ դրամի։- Վերագնահատման պահուստները նվազել են 26 մլրդ ՀՀ դրամով եւ կազմել ընդամենը 0.7 մլրդ ՀՀ դրամ։ 2022թ. առաջին 9 ամիսների, ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2022թ. 1-ին կիսամյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով:2022թ. 1-ին եռամսյակի ՀՀ բանկային համակարգի արդյունքների ամբողջական վերլուծությունը հասանելի է այս հղումով: Tweet Դիտում՝ 55377