Հայկական չրեր արտադրող «ԿԵՌԱՍ» բրենդը 20 տարեկան է։ Խանութ-սրահը, որի տնօրենն է Վիկտորիա Սուքիասյանը, հիշեցնում է ոսկերչական սրահ, որտեղ սակայն վաճառում են ոչ միայն չրեր, այլեւ հուշանվերներ, զարդեր, գինի ու մեղր։Banks.am-ը նրա հետ զրուցել է չրերի արտադրության բիզնեսի հիմնադրման եւ շուկայում հաջողության հասնելու շուրջ։«ԿԵՌԱՍ»-ում պրեմիում դասի չրեր են«ԿԵՌԱՍ»-ում ներկայացված է պրեմիում դասի չրեր, բայց գներն ամենեւին էլ պրեմիալ չեն։ Մեր հաճախորդների շարքում տարբեր երկրների շատ հայտնի պաշտոնյաներ են, նաեւ նախագահներ, զբոսաշրջիկներ եւ չրերի սիրահարներ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Տարեկան արտադրվում է մոտ 10 տոննա չիր, որը պատրաստելու համար մոտավորապես 100 տոննա միրգ է օգտագործվում։ Չենք օգտագործում շաքարավազ, քիմիական նյութեր, համի բարելավիչներ։ Մեր չրի համի ու տեսքի գաղտնիքը արեւն է եւ ծառի լավ մշակումը։Հիմնադիրը ծնողներս ենԵրբեմն մայրիկիս ու հայրիկիս ասում եմ՝ «Ձեր պատրաստած չրերն անգամ Անգլիայի թագուհին է հավանել, իսկ դուք դեռ որակից գոհ չեք»։ Շատ խստապահանջ են՝ եւ իրենց աշխատանքի, եւ արդյունքի հանդեպ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «ԿԵՌԱՍ»-ի պատմությունը սկսվեց, երբ ես դեռ 18 տարեկան էի։ 90-ականների մի առավոտ ծնողներս՝ բարձր որակավորում ունեցող երկու ինժեներները՝ Սամվել եւ Վալյա Սուքիասյանները, արթանացան ու հասկացան, որ գործազուրկ են։ Որոշեցին տեղափոխվել գյուղ ու ապրել ասկետական կյանքով։ Սկսեցին ծառերի մշակմամբ զբաղվել։ Ես ու եղբայրս ձեւացնում էինք, որ չենք նկատում, թե ինչով են զբաղված եւ անհամբեր սպասում էինք, թե երբ կձանձրանան այդ ամենից եւ կվերադառնան տուն՝ պահելու իրենց թոռնիկներին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Չէին նեղանում մեզանից, իրենք էլ իրենց հերթին սպասում էին, թե ես ու եղբայրս, ի վերջո, երբ կհամակերպվենք իրենց ընտրության հետ։Որոշ ժամանակ հետո հայրս հայտարարեց, որ զբաղվելու է չրերի արտադրությամբ: Անակնկալի եկանք, հատկապես երբ պարզեցինք, որ արտադրության համար նախատեսում է ծախսել վերջին խնայողությունը, որը չնչին մի գումար էր։ Բնականաբար, գումարը չբավարարեց, հայրս սկսեց պարտքեր կուտակել ու միեւնույն ժամանակ իր չրերն արտադրել։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Շատ քիչ քանակությամբ էին արտադրում, սկզբում սպառողները միայն մեր բարեկամներն էին, իսկ արտադրությունից ստացված գումարներն էլ բավարում էին նախկին պարտքերը մարելու համար։ Հայրս սկզբում շատ սխալներ էր գործում, ինչ խորհուրդ էին տալիս, անում էր, մտածում էր՝ դե գյուղի մարդիկ են խորհրդատուները, իրենք հաստատ գիտեն ինչն ինչ է։ Ես չէի հասկանում հորսԱռհասարակ չէի հասկանում նրան։ Շարունակ արտասվում էի ու հարցնում՝ «Ո՞վ է դա գնելու», «Ու՞մ է դա ընդհանրապես պետք»: Բողոքս հիմնավորված էր, որովհետեւ 20 տարի առաջ ցանկացած տնային տնտեսուհի կարողանում էր սեփական պատշգամբում մրգեր չորացնել եւ որեւէ մեկի մտքով չէր անցնում չիր գնել։ Չիր գնելու մշակույթ ուղղակի չկար։ Վիկտորիա Սուքիասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Հայրս էլ քաղաքի տղա էր, նույնիսկ ինքն իրեն «ասֆալտի մարդ» էր անվանում: Գյուղը չէր սիրում եւ անգամ մտերիմներին այցելելու նպատակով գյուղ գնալու մտքին դժվարությամբ էր համակերպվում։ Հայրս նաեւ բիզնեսմեն չէր եւ գումար աշխատելու առաջնային նպատակ չուներ։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Բայց ամեն ինչ շատ անկանխատեսելի ընթացք ունեցավ, անփոփոխ մնաց միայն մեկ բան՝ բիզնեսը սկսելու առաջին օրվանից մինչեւ այսօր, հորս համար կարեւոր չէ գումարը՝ ինքն ուզում է իր գործն անել եւ ազնիվ լինել իր գնորդի հետ։ԱՆԻՖ-ն էլ օգնեց Երբ ԱՆԻՖ-ը սկսեց «Արտահանման հիմունքները» դասընթացների ծրագիրը , որը նախատեսված էր հենց արտահանողներ համար, միանգամից ցանկություն հայտնեցի մասնակցելու։ Մեծ պատիվ էր ինձ համար եւ մասնակիցների խումբն էլ հրաշալի էր։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Այս դասընթացներին մարքետինգային կանոնակարգված գիտելիք եմ ստացել, շատ բան սովորել։ Վիկտորիա Սուքիասյանը Լուսանկարը՝ Մեդիամաքս Մինչ այդ որոշ գիտելիքներ ունեի, բայց քայլերս միշտ կասկածելով էի դնում։ Դասընթացների ժամանակ ու հետո հանկարծ ամեն ինչ կանոնակարգված դասավորվեց գլխումս։ Մինչ դասընթացները ես զբաղվում էի այս բիզնեսով՝ առանց մասնագիտական գիտելիքի, բայց այն հմտություններով, որոնք ձեռք էի բերում փորձի արդյունքում: Դասերից հետո գիտելիքը դրվեց նոր փորձի հիմքում։«ԿԵՌԱՍ»-ի արտադրությամբ զբաղվում են ծնողներս«ԿԵՌԱՍ»-ի չրերի արտադրությամբ, ինչպես եւ սկզբում, ծնողներս են զբաղվում: Աշխատում են այնպես, ինչպես 20 տարի առաջ՝ նույն եռանդով ու հոգատարությամբ։ Մեր հաջողության գաղտնիքն այն հեղափոխությունն է, որն արեցին իմ ծնողները 20 տարի առաջ՝ չրերի արտադրության շուկայում։ Նրանք ապացուցեցին, որ հնարավոր է գնել այնպիսի որակով չիր, որը չի զիջում տնային պայմաններում պատրաստվածին։ Լուսանկարը՝ Մեդիամաքս Ես էլ իմ հերթին ապացուցեցի, որ այդ չիրը կարելի է ներկայացնել այնպես, ինչպես թանկարժեք զարդը՝ հատուկ ցուցափեղկին։ Այն խանութ սրահը, որտեղ ներկայացված են «ԿԵՌԱՍ»-ի չրերը, պարզապես խանութ չէ։ Չրերն այստեղ ներկայացված են ցուցափեղկերին, մտածված դասավորությամբ, վաճառվում են հատուկ փաթեթավորմամբ, նույնիսկ ստվարաթղթի հաստությունն ու փայտե տուփերն են հատուկ մտածված եւ ընտրված։ Լուսանկարը՝ Մեդիամաքս «ԿԵՌԱՍ»-ի սրահում նաեւ բազմաթիվ հուշանվերներ են ներկայացված, բայց ոչ այնպիսին, ինչպես կարող եք գտնել յուրաքանչյուր հուշանվերների խանութում։ Այն, ինչ վաճառվում է, բացառապես ձեռքի աշխատանք է եւ պատրաստված է մեկ բացառիկ օրինակով։ Խանութում ամեն ինչ ներկայացված է այնպես, ինչպես ոսկերչական սրահում, հատիկ-հատիկ դասավորված եւ մտածված դիզայնով։Ինչու հենց «ԿԵՌԱՍ»Կեռասով եւ բալերով շատ հայտնի մի փոքրիկ քաղաք կար, Տրապիզոնի եւ Ֆարնակիայի միջեւ, կոչվում էր Կեռասունտ։ Այնտեղ են հռոմեացիներն առաջին անգամ կեռաս համտեսել եւ որտեղից էլ առաջացել է «կեռաս» արմատը: Հացիները դրանց կոչում էին «կեռասունտյան պտուղներ»: Լուսանկարը՝ Մեդիամաքս Լատիներենով այն հնչում է cerasi եւ մեծ հաշվով բոլոր լեզուներում այս բառի հիմքում միեւնույն լատինական արմատն է՝ իտալերեն՝ ciliega, ֆրանսերեն cerise,» իսպաներեն՝ cereza, պորտուգալերեն՝ cereja, գերմաներեն՝ Kirsche, ռուսերեն՝ «черешн»я»:Այնպես, որ «Կեռաս» անվանումը պատմություն ունի, եւ այն մեր ամենահամեղ եւ թանկ չրերից է, որի պատրաստումը ջանքեր է պահանջում: Լուսին ՄկրտչյանԼուսանկաները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 13549