Արցախի սահմանապահ բնակավայրերից շուրջ 220 երեխաներ իրենց հունիսի 1-ը տոնեցին Ստեփանակերտում: Ծրագիրն իրականացրել է Արցախի Սարուշեն գյուղում բնակություն հաստատած Վաչե Վարդանյանը IDBank-ի ֆինանսավորմամբ: Banks.am-ը զրուցել է ծրագրի կազմակերպիչների հետ արցախցի փոքրիկների համար կազմակերպված տոնի մասին:Արագ արձագանքՎաչե Վարդանյանը, որ պատերազմից հետո տեղափոխվել է Արցախի Սարուշեն գյուղ սահմանամերձ համայնքներում սոցիալական ծրարգրեր իրականացնելու նպատակով, հունիսի 1-ին ընդառաջ որոշել էր միջոցառում կազմակերպել Արցախի սահմանապահ գյուղերի փոքրիկների համար: «Ինչպես մյուս սոցիալական ծրագրերի դեպքում, այնպես էլ այս գաղափարն իրականացնելու համար սոցիալական հարթակում գրառում կատարեցի՝ փորձելով ֆինանսավորում գտնել: Շատ կարճ ժամանակ անց գրառմանն արձագանքեց ID Bank-ի մարդկային կապիտալի կառավարման տնօրենը, որից հետո սկսեցինք միջոցառման կազմակերպման աշխատանքները»,-պատմել է Վաչե Վարդանյանը: Վաչե Վարդանյանը Վաչե ՎարդանյանըIDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ծրագրի մանրամասների մասին տեղեկացրել են իրենց աշխատակիցներին, որոնք էլ շատ կարճ ժամանակում բավականին մեծ գումար են նվիրաբերել: «Ի սկզբանե մոտ հարյուր երեխա էր ընդգրկված ծրագրում, սակայն հետո Վաչեին դիմել էին նաեւ այլ գյուղերից, եւ մենք, իհարե, չէինք կարող անմասն թողնել նրանց այս միջոցառումից: Այդպիսով, IDBank-ն ավելացրեց պակասող գումարը՝ մոտ 220 փոքրիկներին տոն պարգեւելու համար»,- պատմել է նա: Թշնամու հետ ընդհանուր ճանապարհով«Հունիսի 1-ին առավոտից շունչս պահած սպասում էի, երբ ենք լինելու Ստեփանակերտում, որովհետեւ անցնելու էինք այն ճանապարհով, որը թշնամու հետ ընդհանուր է, եւ այդ նույն օրը թշնամին Շուշի էր գնալու այդտեղով: Երեխաներ կային, որ նախկինում չէին եղել Ստեփանակերտում ու շատ տպավորված էին՝ գույնզգույն լույսեր, հետաքրքիր ներկայացում, նվերներ»,- պատմել է Վաչե Վարդանյանը: Կարմիր Շուկա, Կարմիր գյուղ, Սարուշեն, Քարահունջ, Խերխան համայնքների երեխաները Ստեփանակերտում այցելել են Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն: Վաչե Վարդանյանը կարևորել է թատրոնի ընտրությունը նաեւ այն տեսանկյունից, որ պատերազմից ի վեր այն հանդիսատես գրեթե չի ունենում, մինչդեռ պետք է աջակցել, որ թատրոնը եւս ապրի: Նա պատմել է, որ երեխաներից մեկը մոտեցել է իրեն ու ասել. «Եթե մենք հիմա ստեղ ենք, ուրեմն ամեն ինչ լավ ա արդեն, ծաղրածուներ կան, ուրեմն պատերազմ էլ չի լինելու»: «Տարբեր համայքների երեխաներ միմյանց հետ էին ծանոթանում, պատմում իրենց մասին, ասում, թե որտեղ էին պատերազմի ժամանակ եւ հիմա ինչ են անում: Երեխաներին նաեւ հարցրի, թե կուզենայի՞ն Ստեփանակերտում ապրել, բայց բոլորն էլ պատասխանեցին, որ անպայման ուզում են հենց իրենց գյուղերում ապրել, ինչը շատ ուրախալի է»,- մանրամասնել է ծրագրի գաղափարի հեղինակը: Կենտրոնում Արցախն էՏաթեւիկ Վարդեւանյանի խոսքով՝ պատերազմի մեկնարկից ի վեր IDBank-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի կենտրոնում Արցախն է ու զինծառայողները: «IDBank-ի «Մի դրամի ուժը» նախաձեռնության միջոցները պատերազմից հետո ուղղել ենք «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, «Վիվա» բարեգործական հիմնադրամին: Ընդհանուր առմամբ ծրագրի մեկնարկից ի վեր մոտ 25 մլն դրամից ավել աջակցություն է ցուցաբերվել: Բանկը նաեւ շատ է կարեւորում կրթությունը՝ շեշտադրելով երեխաների ուսման համար բարենպաստ պայամաններ ստեղծելուն միտված ծրագրերը»,- մանրամասնել է նա: IDBank-ը երեխաների տոնը լիարժեք դարձնելու համար պատրաստել էր նաեւ նվերներ՝ զարգացնող խաղեր, սպորտային պարագաներ, հայկական արտադրության նոթատետրեր, հուշանվներներ: «Ուզում ենք շնորհավորել երեխաներին ու մաղթել իսկապես անամպ ու խաղաղ երկինք»,- ամփոփել է Տաթեւիկ Վարդեւանյանը: Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Դավիթ Ղահրամանյանի Tweet Դիտում՝ 2984