Լեսլի Սզամոզի. Ինչու՞ եւ ինչպե՞ս ընտրել MBA ծրագիրը

31.10.2020 | 12:10 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /
Ինչու՞  ընտրել «Գործարար վարչարարություն» մագիստրոսական ծրագիրը (MBA- Master of Business Administration) ճգնաժամային իրավիճակում եւ ինչպես ճիշտ կողմնորոշվել ընտրություն կատարելիս: Այս հարցերի պատասխանները հնչեցրել է Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի ակադեմիական տնօրեն, պրոֆեսոր Լեսլի Սզամոզին վեբինարի ընթացքում:

Banks.am-ը ներկայացնում է պրոֆեսորի խորհուրդներն ուղղված այն մարդկանց, որ ցանկանում են առաջխաղացում ունենալ իրենց կարիերայում:

Արդյո՞ք անհրաժեշտ է MBA ծրագիրը

Արդյոք MBA ծրագիրն անհրաժեշտությու՞ն է՝ ամենեւին ոչ: Գուցե տարօրինակ է նման պատասխան լսել մի մարդուց, որ MBA ծրագիր է ղեկավարում, սակայն պետք է նշել, որ այսպիսի ծրագրերը բոլորի համար չեն:

Եթե մարդը կարծում է, որ նա կարող է առաջխաղացում ունենալ իր կարիերայում ինքնուրույն, դա հրաշալի է, եւ պետք է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: MBA-ը պարտադիր չէ, սակայն պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, թե ինչպես ամեն ինչ փոխվեց համավարակի ճգնաժամի ընթացքում:

Հավամարակն իսկապես փոխեց մեր պատկերացումներն աշխատատեղերի, մեր կարիերայի վերաբերյալ: Ցավոք, կազմակերպությունների ներսում եղան բազմաթիվ փոփոխություններ, որոշ մարդիկ կորցրին իրենց աշխատանքը: Այստեղից բխում է հետեւյալ հարցը. ինչպե՞ս կարող եմ ճգնաժամային իրավիճակներում պաշտպանել ինձ կամ ստեղծել լավագույն հնարավորությունը կարիերայում առաջխաղացում ունենալու, նոր գիտելիք ձեռք բերելու համար: Եկեք ազնիվ լինենք, բիզնեսն այսօր բոլորովին այլ է:



MBA ծրագրերն այս հարցերի լուծումներին ձգտող ճանապարհներից մեկն են: Մենք միշտ հարցնում ենք ինքներս մեզ, թե որո՞նք են մեր նպատակները, արդյոք ցանկանու՞մ ենք բարելավել մեր կարիերան, գիտելիքները:

Գուցե տվյալ մարդու առաջնային կրթությունը բիզնեսի կամ կառավարման ոլորտում չէ, այլ օրինակ համակարգչային գիտությունների կամ առողջապահության որոտում է: Այս դեպքում ինչպե՞ս կարող է նա առաջխաղացման հասնել ընկերությունում: Գուցե նա ցանկանում է ավագ մենեջեր դառնալ: Դրա համար անհրաժեշտ է փաստաթուղթ, որը հաստանում է տվյալ ոլորտում գիտելիք ունենալը, եւ որ էլ ավելի կարեւոր է, ունենալ համապատասխան գիտելիք:

Ճգնաժամային իրավիճակներում ավելի ապահովագրված են այն մարդիկ, որոնց կազմակերպություններում նրանց մասին ասում են հետեւյալը. «Այս մարդն ինձ հետ ապագա ունի, ես տեսնում եմ նրա պոտենցիալը»:

MBA-ը կարեւոր է նաեւ այլ կազմակերպությունում աշխատանքի անցնելու, սեփական բիզնեսը սկսելու տեսանկյունից:

Հասկանալ բիզնեսի լեզուն

Ես երկար տարիներ ուսումնասիրություններ եմ կատարել հեռահաղորդակցության ոլորտում: Մոտ մեկ տարի առաջ, երբ զրուցում էի ընկերությունների հետ հեռավար աշխատանքի մասին, ինձ ասում էին, որ դա հնարավոր չէ, քանի որ մարդիկ պարզապես կգնան տուն եւ ոչինչ չեն անի, ասում էին՝ չեն վստահում աշխատակիցներին:

Վերջին շրջանում ինձ հասած տեղեկություններով աշխատակիցների 40-50 %-ը շարունակում են հեռավար աշխատել: Սա դարձել է «նոր սովորականը» եւ տեսանելի ապագայում դեռեւս այսպես էլ կշարունակվի:

Այս պայմաններում մենք պետք է սովորենք՝ ինչպես կառավարել մարդկանց հեռավար աշխատանքի ընթացքում: Մենք պետք է սովորենք բիզնեսին նայել ամբողջապես, զարգացնելով համապարփակ մտածողությունը (holistic thinking)՝ հասկանանք բիզնեսի լեզուն:



Առաջխաղացում կարիերայում

MBA ծրագրերն օգնում են նաեւ կարիերայի առաջխաղացմանը: Այդ իսկ պատճառով ծրագիրն ընտրելիս պետք է հասկանալ՝ արդյոք այն տալու՞ է գործարար կապերի հաստատման հնարավորություններ: Սա առաջնային է, քանի որ բիզնեսից մենք գիտենք՝ կարեւոր չէ միայն, թե ինչ գիտես, այլեւ այն, թե ում գիտես: Սա ստեղծում է անձնական մրցակցային առավելություն:

Անհրաժեշտ է նաեւ մտածել ծրագրի միջազգային ազդեցության մասին: Արժեքավոր են այն MBA-ները, որոնք տալիս են հնարավորություն շփվելու այլ երկրների ուսանողների հետ, մասնակցելու միջազգային ուղեւորությունների, ձեռք բերելու միջազգային կրթական փորձ:

Ժամանակի ներդրում

Աշխատելն ու միաժամանակ սովորելը բարդ է հատկապես այն ժամանակ, երբ չկա ընտանիքի ու կազմակերպության կողմից աջակցություն:

Ուսանողը դասերի է հաճախում հանգստյան օրերին ամսվա մեջ մեկ անգամ, սակայն առաջադրանքների կատարումը, որ երբեմն անհատական է, երբեմն էլ խմբակային, ժամանակի մեծ ներդրում է պահանջում: Այդ իսկ պատճառով պետք է վստահ լինել, որ առավելագույնն ես քաղում ծրագրից:

Ահա այստեղ է, որ MBA-ներն առաջարկում են մի բան, որ այլ մագիստրոսական ծրագրեր հիմնականում չունեն: MBA-ին միանալու համար անհրաժեշտ է աշխատանքային փորձ: Հսկայական տարբերություն կա համալսարան վերադառնալու եւ աշխատավայրում մնալով կրթվելու միջեւ: Սա հնարավորություն է պահելու աշխատանքը՝ զուգահեռաբար ձեռք բերելով առաջխաղացման նոր հնարավորություններ:

MBA-ը պետք է համապատասխանի քեզ: Պետք է կարողանաս գտնել այն ծրագիրը, որ լավագույնս համապատասխանում է քո անհատական կարիքներին, նպատակներին եւ ձգտումներին:



Պետք է սկսել սեփական նպատակները, կարիքներն ու ձգտումները սահմանելուց, իսկ հետո փնտրել առավելագույնս համապատասխան MBA-ը: Գուցե վարձավճարը խնդրահարույց լինի: Այս պարագայում խորհուրդ եմ տալիս վերաբերվել MBA ծրագրին որպես ներդրման:

Շեֆիլդի MBA-ի մասին

Շեֆիլդի համալսարանը աշխարհի լավագույն 100 համալսարաններից մեկն է՝ 22-րդը Եվրոպայում եւ 75-րդն աշխարհում: Այն հանդիսանում է Russel Group-ի անդամ:

Շեֆիլդի համալսարանը բաղկացած է 6 ֆակուլտետներից, որոնցից մեկը՝ CITY College միջազգային ֆակուլտետը գտնվում է Հունաստանի Սալոնիկ քաղաքում:
 MBA ծրագիրը, որը մենք առաջարկում ենք Հայաստանում իրականացվում է Շեֆիլդի համալսարանի միջազգային ֆակուլտետ CITY College-ի կողմից եւ գործում է 8 տարբեր երկրներում։

Ուսանողների ընդունելությունը եւ հետագայում դիպլոմների շնորհումը կատարվում է անմիջապես Շեֆիլդի համալսարանի կողմից:

Executive MBA-ը նորարարական ծրագիր է, քանի որ այն համախմբում է տարբեր ոլորտների պրոֆեսիոնալների, բիզնես կառավարիչների եւ տնօրենների մեկ լսարանում: Այն փաստը, որ ծրագիրն իրականացվում է 8 տարբեր երկրներում, ընդարձակում է  ծրագրի միջազգային շրջադարձը, ինչպես նաեւ ուսանողներին տրամադրում է նեթվորքինգի՝ գործարար կապեր ստեղծելու հնարավորություն:

Երեւանում ընթացող Շեֆիլդի համալսարանի Executive MBA ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել համալսարանի պաշտոնական գրասենյակ՝ 093 909 349 հեռախոսահամարով։

Գայանե Ենոքյան
Դիտում՝ 23925
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW