13 տարի առաջ՝ 2007 թվականի օգոստոսի 4-ին Telcell-ը Հայաստանում հիմնեց ինքնասպասարկման տերմինալների միջոցով վճարումների ընդունման առաջին ցանցը եւ առայսօր մնում է ամենախոշոր համակարգը Հայաստանի վճարահաշվարկային շուկայում։Այսօր Հայաստանի ողջ տարածքում եւ Արցախում կա ավելի քան 3500 տերմինալ, իսկ Telcell Wallet-ի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 150 000-ը: Համակարգը ամսական սպասարկում է ավելի քան 7 մլն գործարք, իսկ տարեկան շրջանառությունը հատել է 350 մլրդ դրամի սահմանը։Թե Հայաստանում ինչպես հայտնվեց, ամրապնդվեց, զարգացավ Telcell-ը՝ Banks.am-ը պարզել է՝ զրուցելով ընկերության ղեկավարների հետ։Արամ Ազատյան՝ «Թել-Սել» ընկերության տնօրինության նախագահ, գլխավոր տնօրենՓաստ 1. Վճարումների ընդունման այլընտրանքային համակարգը Հայաստանում առաջինը ստեղծեց Telcell-ըՎճարումների այս համակարգը մենք չենք հորինել. 2007-ին վճարահաշվարկային այդպիսի համակարգ արդեն կար Ռուսաստանում ու ակտիվ զարգանում էր։ Որոշեցինք Հայաստանում նույնպես ստեղծել նման բիզնես ուղղություն, եւ արդեն 2007-ին Երեւանում տեղադրվեցին առաջին Telcell տերմինալները։ 2007 թվականի օգոստոսի 4-ին կատարվեց առաջին փոխանցումը՝ համալրվեց Վիվասելի բաժանորդի «Ալո» քարտը։ Փաստ 2. Վճարային տերմինալներին մարդիկ սկզբում չէին վստահումՍկզբում, երբ հանդիպում էինք խանութի տնօրենին, տարածքի ղեկավարին կամ այն օպերատորին, որը կարող էր աշխատել մեզ հետ, եւ բացատրում էինք, թե ինչ է վճարահաշվարկային այս համակարգը, ինչու ենք առաջարկում տերմինալ տեղադրել, հիմնականում մերժում էին մեզ։ Նրանք չէին հասկանում՝ ինչպես է համակարգն աշխատում։ Արամ Ազատյանը Լուսանկարը՝ Telcell Փաստ 3. Ոլորտը դեռ չզարգացած՝ մրցակցություն էր սկսվելՄի քանի անգամ նույն դուռը թակելով՝ փոքրիկ հաղթանակներ արձանագրեցինք. Telcell-ի տերմինալները տեղադրվեցին սուպերմարկետներում, հայտնի օպերատորներ միացան համակարգին, եւ աշխատանքը սկսեց եռալ։Այս արդյունքին հասնելու համար մեզանից պահանջվեց երկու տարի, բայց այդ երկու տարվա ընթացքում շուկայում հայտնվեց եւս հինգ ընկերություն, ու մրցակցություն սկսվեց մի ոլորտում, որը նոր-նոր էր զարգանում։Փաստ 4. Telcell-ը մրցունակ է՝ նաեւ իր անցած ուղովՄեր վճարահաշվարկային կազմակերպությունը 13 տարեկան է, եւ բրենդի ճանաչվածությունը հզոր զենք է։ Դրա շնորհիվ մեծ խնդիրներն ավելի հեշտ ենք լուծում, մեր պայմաններն ենք թելադրում, որովհետեւ կարողացել ենք վստահություն շահել։Փաստ 5. «Տերմինալ» բառը լսելով՝ մարդիկ այն նույնացնում են Telcell-ի հետՇատ կուզեմ մարդիկ հասկանան, որ Telcell-ը միայն տերմինալ չէ, այն մեծ կազմակերպություն է՝ 250 հոգանոց թիմով, որը ծառայություններ է մատուցում շուկայի բոլոր հատվածներում:Կազմակերպությունն այսօր շեշտը դրել է թվային պրոդուկտների զարգացման վրա եւ ուժերը կենտրոնացրել էլեկտրոնային ժամանակակից անհպում վճարումների գործիքներ ստեղծելու ուղղությամբ։ Առաջին օրինակը Telcell Wallet-ն է՝ ամենաժամանակակից ու ամենահարմար վճարամիջոցը Հայաստանում։Արթուր Խաչատուրյան՝ «Թել-Սել» ընկերության մանրածախ բիզնեսի զարգացման տնօրեն Փաստ 6. Telcell-ում մասնագիտական աճն ապահովված է10 տարի է՝ աշխատում եմ Telcell-ում, եւ այն դարձել է իմ երկրորդ ընտանիքը։ Այսօր իմ կյանքն առանց Telcell-ի չեմ պատկերացնում։Այս ընկերությունում իմ մասնագիտական ճանապարհը սկսել եմ որպես տերմինալային ցանցի զարգացման մենեջեր, հետո տարբեր հաստիքներ եմ զբաղեցրել՝ մարքեթինգի ղեկավար, բիզնեսի զարգացման վարչության պետ, գլխավոր տնօրենի խորհրդական։ Ներկայում մանրածախ բիզնեսի զարգացման տնօրենն եմ։ Արթուր Խաչատուրյանը Լուսանկարը՝ Telcell Փաստ 7. Telcell-ի հաջողության գրավականը թիմն էՄեր գլխավոր տնօրենը կարողացել է իր շուրջ հավաքել գործի գիտակ մարդկանց։ Կարողացել է ստեղծել թիմային, ընկերական այնպիսի միջավայր, որ մարդիկ աշխատանքը համարեն ոչ միայն կարիերայի ու բարեկեցության միջոց, այլ նաեւ որպես անձնական գործ։ Կարծում եմ՝ հենց սա է մեր ընկերության հաջողության գաղտնիքը։ Telcell-ի թիմը Լուսանկարը՝ Telcell Փաստ 8. Telcell-ը փոխեց մարդկանց կյանքի որակըTelcell-ը ցույց տվեց, որ հնարավոր է խուսափել հերթ կանգնելուց, առանց փոստ կամ բանկ այցելելու կատարել կոմունալ եւ այլ վճարումներ։ Արդյունքում՝ տերմինալները մարդկանց համար դարձան առցանց վճարումների անցնելու կամուրջ։ Այսօր արդեն մարդիկ այդ ամենն անում են հեռախոսով՝ առանց տեղաշարժվելու ու օրվա ցանկացած ժամի։Իրինա Գասպարյան` «Թել-Սել» ընկերության ՏՏ տնօրեն Փաստ 9. Telcell Wallet-ը նոր է, բայց գրավում է շուկան Telcell Wallet-ը գրեթե երկու տարեկան է, բայց գրավում է առցանց շուկան։ Ծրագիրը շարունակ կատարելագործում ենք, ընդլայնում հնարավորությունները։ Հիմնական բարդությունը շուկայի անպատրաստությունն է՝ կանխիկից անցնելու էլեկտրոնային վճարման. մեր երկրում կանխիկի շրջանառությունը մեծ է, ու մարդկանց զգալի մասը չի վստահում առցանց տարբերակին։ Մեր առաքելությունն է նաեւ մարդկանց ուղղորդել առցանց վճարումների, ինչը եւ սիրով անում ենք՝ ապահովելով հարմարավետ ժամանակակից գործիքներ։ Իրինա Գասպարյանը Լուսանկարը՝ Telcell Փաստ 10. Telcell-ում կայանում են13 տարի է՝ Telcell-ում եմ, եւ վստահաբար կարող եմ պնդել՝ թիմային աշխատանքի հիմքում ընկած է սերը մեր գործի նկատմամբ, սերը Telcell-ի հանդեպ, եւ այն, որ կայացել ենք այս կազմակերպության ներսում։ Այս ամենը շատ կարեւոր է ու մեծ ազդեցություն է թողնում։ Ես միշտ կրկնում եմ, որ մինչեւ հիմա չեմ հասկացել՝ մենք Telcell-ն ենք սիրում մեր մեջ, թե մեզ՝ Telcell-ի մեջ (ծիծաղում է.- հեղ.)։ Սերգեյ Ուսնունց` «Թել-Սել» ընկերության թվային պրոդուկտների եւ ծառայությունների զարգացման տնօրեն Փաստ 11. Telcell-ը խթան դարձավ Երբ Telcell-ը հայտնվեց Հայաստանում, էլեկտրոնային առեւտուր փաստացի չկար, եւ Telcell-ը հարյուրավոր ընկերությունների զարգացման խթան դարձավ։Telcell-ը կարողացավ ստեղծել մի ցանց, որը մեծ ու փոքր ընկերություններին հնարավորություն ընձեռեց ընդլայնվել՝ առանց վաճառքի մասնաճյուղեր ու կետեր ստեղծելու՝ խնայելով գումար եւ այն ներդնելով հիմնական բիզնեսում։ Փաստ 12. Telcell-ը կորոնավիրուսին արագ արձագանքեցԿորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ այս ամիսներին 2.5 անգամ ավելացել են էլեկտրոնային կայքերը. ցանկացած ընկերություն այսօր էլեկտրոնային խանութ է ստեղծում, որպեսզի մարդիկ կարողանան առցանց գնումներ կատարել՝ հեռահար վճարելով։ Սերգեյ Ուսնունցը Լուսանկարը՝ Telcell Սրան արձագանքելով՝ Telcell-ը ստեղծեց ծառայություն, որից ցանկացած խանութ կարող է օգտվել: Ինտեգրումն էլ շատ արագ է կատարվում։ Փաստ 13. Telcell-ի ռազմավարությունը շարունակական զարգացման մեջ էՀամաշխարհային միտումներին ու շուկայի պահանջների փոփոխություններին համընթաց մշակվում ու զարգանում է նաեւ մեր ռազմավարությունը։ Եթե համեմատենք 2007 եւ 2020 թվականները, ահռելի տարբերություն կտեսնենք։ 2007-ին Հայաստանում չկար լայնընդգրկուն համացանց, քչերն էին ինտերնետից օգտվում, հեռախոսներն էլ բոլորին հասանելի չէին։ Այսօր նույնիսկ ամենահեռավոր գյուղում տարեցները Viber են օգտագործում։ Իրականությունը փոխվում է, եւ Telcell-ը ժամանակի պահանջներին շատ արագ է արձագանքում՝ իր նոր լուծումներով նոր հնարավորություններ ընձեռելով մեր հայրենակիցներին։Լուսին Մկրտչյան Tweet Դիտում՝ 8907