ՀՀ պետական կառավարման ակադեմիայի «Գործարար վարչարարություն» կրթական ծրագրի ղեկավար, Երիտասարդ ֆերմերների ասոցիացիայի նախագահ, տնտեսագիտության թեկնածու Աշոտ Գրիգորյանը Banks.am-ին է տրամադրել իր հեղինակած հոդվածը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը: Նոր կորոնավիրուսի (COVID-19) ազդեցությունը գյուղոլորտի վրաՀաճախ խոսելով այսօրվա ճգնաժամի մասին՝ այն անվանում են քաղաքային (ուրբան)՝ հաշվի առնելով, որ այն բավականին ուժեղ հարվածում, տարածվում է խիտ բնաակեցված բնակավայրերում։ Դրա հետեւանքով պարալիզացվել է սպասարկմանոլորտը՝ տուրիզմ, հյուրանոցային ոլորտ, ռեստորանային բիզնես, հագուստի (retail) շուկա, ծառայություններեւ այլն։ Այս համատեքստում անտեսվում է գյուղ ոլորտը, քանի որ դեռեւս համատարած մեծ վնասներ չեն կրել տնտեսվարողները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռեւս չկա վստահություն ներշնչող կանխատեսումներ առ այն, թե որքան կտեւի ճգնաժամը, երբ կսկսի նահանջել վարակը, եւ դրանցից բխող երկրների «փակ դռնեռի» քաղաքականությունը, ակնհայտ է, որ այն զգալի ազդեցություն է ունենալու նաեւ գյուղատնտեսության ոլորտի վրա բոլոր երկրներում։Գյուղոլորտի հիմնական խնդիրները պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի․ արդեն առկա խնդիրներ, որոնք հրատապ լուծումներ են պահանջումեւ անորորշության իրավիճակում որոշումների կայացման խնդրներ՝ ապագա վնասներից խուսափելու նպատակով։ Երկու դեպքում էլ պահանջվում է կառավարությունների միջամտությունը։Երկրների ռազմավարության տեսանկյունից՝ առավել կկարեւորեի 2-րդ տարբերակը՝ պայմանավորված պարենային անվտանգության, ապահովության եւ ինքնաբավության տեսանկյուններից։ Իսկ առկա խնդիրներից կարելի է առանձնացնել ստորեւ թվարկվածները.- Պահանջարկի փոփոխություն․ որոշ ապրանքների նկատմամբ պահանջարկը մեծացել է, որոշներինը՝փոքրացել։ Որոշ ոլորտներում պահանջարկի շոկերը շատ մեծ վնասներ են հասցրել տնտեսվարողներին, որոնցից կարելի է առնանձնացնել ծաղիկների արդյունաբերությունը (համաշխարհային պահանջարկի շուրջ 80% անկում), հատապտղանոցների եւ այլ ջերմատները ՀՀ-ում, որոնց համար հիմնական շուկան արտահանման շուկաներն են, եւ այլն:- Լոգիստիկ ծախսերի ավելացում եւ մատակարարման ցանցերի կառավարում՝ սկսած ներդրանքների ձեռբերումից (պարարտանյութ, վառելիք, բույսերի պաշտպանության միջոցներ, սերմերեւայլն), մինչեւ դաշտային աշխատանքների կառավարում եւ ապրանքների մատակարարում։ - Վաճառքի շուկաների հասանելիություն․ հիմնականում արտահանման շուկաների վրա հիմնված տնտեսությունները դժվարություններ ունեն՝ կապված բեռնափոխադրումների հետ:Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ գյուղատնտեսության ոլորը միանշանակ աջակցության կարիք ունի:Ճգնաժամի հաղթահարման կառավարության ծրագրերըԷկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական զարգացման ծրագրերըհիմնականում երկարաժամկետ զարգացման նախադրյալներ են ստեղծում եւ միտված են ոլորտն առավել եկամտաբեր եւ գրավիչ դարձնելուն․օրինակ՝ ինտենսիվ այգիների, ջերմատների հիմնման, տոհմային անասնաբուծության զարգացման, վերամշակող գյուղատնտեսության զարգացման եւ այլ ծրագրեր:Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի ազդեցությունը գյուղատնտեսության վրա՝ նախարարությունը, ի թիվս այլ ծրագրերի, նոր միջոցառումներ է ձեռնարկել: Մասնավորապես մինչեւ մեկ միլիոն դրամանոց 0% տոկոսադրույքով վարկային ծրագիրը, որի թիրախը փոքր գյուղացիական տնտեսություններն են, եւ ներդրումների աճը խթանելու նպատակով՝ գործող ծրագրերի տոկոսադրույքների սուբսիդավորումը եւս մեծացրել է այնպես, որ ֆերմերին վարկը հասնի 0% տոկոսադրույքով:Իհարկե, այս ծրագրերը կունենան կարճաժամկետ եւ երկարաժամեկ դրական ազդեցություն գյուղոլորտի վրա, սակայն նախարարության ծրագրերն այս պահին սահմանափակ են։ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի 90%-ից ավելին բաժին է հասնում փոքր գյուղացիական տնտեսություններին։ Իսկ փոքր գյուղացիական տնտեսությունները հիմնականում հնարավորություն չունեն հավելյալ վարկային ռեսուրսներ ներգրավելու՝ թեկուզ 0% տոկոսադրույքով։Անհրաժեշտ են ճգնաժամային իրավիճակներին հատուկ միջոցառումներ: Մինչեւ մեկ միլիոն դրամանոց սուբսիդավորվող վարկերի ծրագիրն այլ հավասար պայմաններում կարելի էր համարել ոչ թե գյուղոլորտին աջակցություն, այլ վատ սոցիալական ծրագիր՝ հաշվի առնելով, որ հնարավոր չէ այդ գումարով գյուղատնտեսություն զարգացնել եւ հնարավոր չէ նաեւ մոնիտորինգ իրականացնել՝ ստուգելու գումարի նպատակային օգտագործումը:Աջակցության նոր մոտեցումներՓաստացի այս պահի դրությամբ ունենք միայն ներդումային ռեսուրսների էժանացման ծրագրեր: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ անհրաժեշտ են այլ միջոցառումներ պարենային անվտանգության մարտահրավերներին դիմակայելու եւ գյուղոլորտի տնտեսվարողների ռիսկերը մեղմելու համար: Ի թիվս վնաս կրած ֆերմերնեին կամ այս փուլում՝ ջերմոցային տնտեսություններին աջակցության՝ չափազանց կարեւոր է երկրի պարենային անվտանգության հարցը՝ հաշվի առնելով ապագա անորոշությունը։ Իհարկե, անորոշության պայմաններում որոշումների կայացումը ռիսկային եւ հաճախ ոչ արդյունավետ է լինում, բայց ռազմավարության բացակայությունն ավելի թանկ կարող է արժենալ: Աջակցության մեկ այլ տարբերակ, որին շատ արագ արձագանքում են գյուղացիական տնտեսությունները, ներդրանքների սուբսիդավորման ծրագրերնեն (input subsidies)՝ պարարտանյութերի, սերմի արժեքների եւ այլ սուբսիդավորում, կամ ուղղակի մեկ հեկտարի հաշվով միանվագ գումարի հատկացում՝ որոշակի նպատակի համար: Այս ծրագրերը վերահսկելիության եւ մոնիթորինգի տեսանկյունից դժվարություններ կառաջացնեն, բայց դրանք հնարավոր է շատ արագ կազմակերպել եւ բավականին արդյունավետ գործիք են չմշակվող անջրդի հողերը կարճաժամկետ հատվածում բերքի կանգնացնելու համար։Որպեսզի կառավարությունը խթանի հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների մեծացումը, բավարար չէ պարտքով գումար հատկացնելը կամ անտոկոս վարկավորումը, քանի որ այս ճյուղը ցածր եկամտաբերություն է ապահովում։ Անջրդի հողերում 1 հա ցորենի դաշտից 100-200 հազար դրամ շահույթ ստանալը գրավիչ չի կարող լինել։ Երեք կարեւոր գործոն կառանձնացնեի այս համատեքստում․1. Մեքենասարքավորումների առկայություն,2. Բերքի վնասվելու ռիսկերը (օր․ կարկտահարություն)3. Վաճառքի գների հնարավոր անկումը՝ պայմանավորված ապագա անորոշությամբ:Հաշվի առնելով վերոնշյալ կետերը՝ Էկոնոմիկայի նախարարությունը, աշխատանքներն ըստ իր պլանավորածի կատարելու համար,կարող է կատարել հետեւյալ քայլերը․1. Կատարել չմշակվող վարելահողերի գույքագրում, 2. Կատարել քարտեզագրում. որտեղ եւ ինչ պետք է աճեցնել՝ հաշվի առնելով, որ պետական պատվեր է,3. Մոբիլիզացնել, ապահովել անհրաժեշտ մեքենասարքավորումներով,4. Ապահովագրել կամ «խոստանալ» փոխհատուցում՝ կարկտահարությունից կուրուսնտեր կրելու դեպքում,5. Ֆերմերների հետ աշխատել պայմանագրային հիմունքներով (contract farming-ի գաղափարը զարգացնել). այսինքն, պայմանագիր կնքել ֆերմերի հետ, որ պետությունը որոշակի ֆիքսված գնով կգնի այդ տարածաշրջաններում ստացած բերքը կամ ֆերմերների հետ կնքի ֆորվարդային պայմանագիր:Ապագա անորոշությունՓոխադրման ծառայությունների գները մի քանի օրերի ընթացքում կտրուկ բարձրացան։ Ցավոք, բարձր գները չեն երաշխավորում ապրանքի ժամանակին մատակարարում։ Գյուղմթերք արտահանողները մարտ ամսվա 2-րդ տասնօրյակից սկսած բախվեցին այս խնդրի հետ։ Հետեւաբար, մյուս կարեւոր ուղղությունը, որով այսօրվանից պետք է զբաղվի կառավարությունը, դա մոտ ապագայում սպասվող ծիրանի արտահանման հնարավոր խոչընդոտների վերացումն է։ Այս առումով կարելի է դիտարկել բեռնափոխադրումների սուբսիդավորմանծրագիր, քանի որ այսպիսի իրավիճակի երկար պահպանման դեպքում կարիք կլինի կազմակերպոլ օդային բեռնափոխադրումներ, որը, ի տարբերություն ցամաքային բեռնափոխադրման, անհամեմատ թանկ է եւ հայկական գյուղմթերքը դարձնում է ոչ մրցակցային մասնավորապես ռուսական շուկայում:Խորհրդատվության եւ ինֆորմացիայի պակասԱշխարհի բնակչության եկամուտների նվազումն արդեն իսկ ազդել է որոշ ապրանքատեսակների սպառման վրա. տեղի է ունեցել պահանջարկի տրանսֆորմացիա, իսկ որոշ դեպքերում պարզապես ծախսերի կրճատումն է ազդել սպառման վրա։ Մասնավորապես ընկուզեղենի պահնջարկի զգալի անկումը հանգեցրել է գների անկման։ Ռեստորանային բիզնեսի անկումը եւս իր ազդեցությունն ունեցավ գյուղմթերքի պահանջարկի վրա: Որոշ ապրանքատեսակների մասով պահանջարկի զգալի անկում է տեղի ունեցել, որոնք ներառում են գյուղատնտեսության տարբեր ճյուղեր. ձկնաբուծություն, խոզաբուծություն, կանաչիների որոշ տեսակներեւ այլն:Կառավարությունը պետք է նաեւ ուղիներ գտնի՝ հետեւելու տնտեսությունների տրանսֆորմացիային եւ ինֆորմացիա տրամադրի շահառուներին։ Օրինակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կանաչու սեզոնը շուտ փակվեց ջերմատների համար (ոչ միայն Հայաստանում), ֆերմերները վաղ սկսեցին վարունգ, պոմիդոր, բիբար, սմբուկ աճեցնել։ Հնարավոր է ծաղիկների ջերմատները եւս միացել են այս տրանսֆորմացիային։ Քանի որ չունենք ինֆորմացիա, թե ինչ քանակների մասին է խոսքը գնում, եւ որ մշակաբույսերից ինչ քանակով է արտադրվելու, հարց է առաջանում, թե ո՞ր մշակաբույսերից կունենանք ավելցուկ եւ որոնցից՝ պակասորդ։Իհարկե, հիմա բոլորիս աչքերը կառավարության վրա են սեւեռված՝ քանի որ չունենք զարգացած մասնավոր ինստիտուտներ։ Այս ճգնաժամը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որքան անպաշտպան է գյուղոլորտը՝ մասնավոր ինստիտուտների գրեթե բացակայության տեսանկյունից: Գյուղոլորտում շատ արդյունավետ գործող ընդամենը մի քանի կազմակերպություններ ունենք (խորհրդատվական, լոգիստիկ, ագրոբիզնեսի), եւ նախարարության երկարաժամկետ պլանների մեջ պետք է ներառվի նմանօրինակ այլ կազմակերպությունների ստեղծումն ու զարգացումը խրախուսելը։Հոդվածում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Banks.am-ի տեսակետներին: Tweet Դիտում՝ 5953