Հայաստանյան իրականության մեջ վերջին ամիսներն աչքի են ընկել բուռն իրադարձություններով, որոնք իրենց հետ բերել են քաղաքական եւ տնտեսական լուրջ փոփոխություններ: Մինչդեռ դրանք գրեթե չեն խաթարել ՀՀ ֆինանսական համակարգի անդորրը. բանկային համակարգը տարեսկզբից շարունակել է իր բնականոն գործունեությունն ու աճի դինամիկան:Ավելին, ակտիվների, այդ թվում՝ վարկավորման ծավալների աճը գնալով արագացել է՝ 2018թ. երրորդ եռամսյակում մոտենալով 10%-ին: Նմանատիպ դինամիկա է նկատվել նաեւ պարտավորություններում եւ կապիտալում: Եռամսյակը բարեհաջող է եղել նաեւ շահույթի տեսանկյունից:Ուսումնասիրելով ՀՀ առեւտրային բանկերի հրապարակած միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները՝ Banks.am-ը ներկայացնում է 2018թ. երրորդ եռամսյակում բանկային հատվածի հիմնական ֆինանսական ցուցանիշների վերլուծությունը:Ակտիվների աճն արագացել էՀՀ բանկային համակարգը 2018թ. երրորդ եռամսյակում շարունակել է նախորդ եռամսյակների՝ ակտիվների աճի դինամիկան:Այսպես, ակտիվների ընդհանուր ծավալը հաշվետու եռամսյակում 2017թ. վերջի համեմատ աճել է 8,9%-ով՝ կազմելով 4 738,9 մլրդ դրամ: Ընդ որում, ցուցանիշի աճի տեմպն այս եռամսյակ ավելի է արագացել (առաջին եռամսյակում աճը կազմել էր 1,4%, իսկ երկրորդ եռամսյակում՝ 3,6%), եւ սա ՀՀ քաղաքական եւ տնտեսական կյանքում ընթացող փոփոխությունների ֆոնին, ինչը, ոլորտի ներկայացուցիչների բնորոշմամբ, խոսում է ինստիտուցիոնալ առումով բանկային համակարգի կայացած լինելու մասին: Միաժամանակ, վարկավորման ծավալները երրորդ եռամսյակում ավելացել են 10,2%-ով եւ կազմել 2 896,3 մլրդ դրամ: 18.07.2018 | 10:18 Բանկերը կրկնապատկել են շահույթը Ակտիվների մեծությամբ առաջատարը շարունակում է մնալ Ամերիաբանկը: Այն 2017թ. վերջի համեմատ արձանագրել է ցուցանիշի 4,8% աճ եւ 710,25 մլրդ դրամով գլխավորել ցանկը: Ամերիաբանկին բաժին է ընկնում բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 15%-ը: Բանկն առաջատար է նաեւ հաճախորդների վարկավորման ծավալներով (496,1 մլրդ դրամ, աճ՝ 3,4%):Մյուս խոշորագույն բանկը, ըստ ակտիվների մեծության, Արդշինբանկն է, որի ցուցանիշը հաշվետու ժամանակաշրջանում աճել է 18,1%-ով` կազմելով 670,85 մլրդ դրամ: Բանկի տրամադրած վարկերի ծավալը կազմել է շուրջ 455,1 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարեվերջի ցուցանիշը 16,1%-ով:Նրան հաջորդում են Հայբիզնեսբանկը՝ 597,1 մլրդ դրամ (2017թ. վերջի համեմատ՝ 3,8% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 339,1 մլրդ դրամ (աճ`9,1%) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 276,55 մլրդ դրամ (աճ՝ 28,5%) ցուցանիշով: Այս բանկերի վարկավորման ծավալները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են համապատասխանաբար 416,1 մլրդ դրամ (աճ՝ 10,5%), 196,5 մլրդ դրամ (աճ՝ 12,8%) եւ 148,5 մլրդ դրամ (աճ՝ 10%): Հինգ առաջատար բանկերին բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 54,7%-ը:Պարտավորությունները եւս աճել ենԲանկային համակարգի պարտավորությունների ընդհանուր ծավալը 2018թ. երրորդ եռամսյակում 2017թ. վերջի նկատմամբ ավելացել է 9%-ով՝ կազմելով 3 990,3 մլրդ դրամ:Պարտավորությունների մեծությամբ առաջատարն Ամերիաբանկն է: Բանկի ցուցանիշը 2018թ. երրորդ եռամսյակում աճել է 2,5%-ով՝ կազմելով 622,8 մլրդ դրամ:Երկրորդ խոշորագույն բանկը, ըստ պարտավորությունների, Արդշինբանկն է՝ 602 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 20%):Ամենախոշոր բանկերի հնգյակում են նաեւ Հայբիզնեսբանկը՝ 555,35 մլրդ դրամ (2017թ. վերջի նկատմամբ՝ 3,6% աճ), Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 275,6 մլրդ դրամ (աճ` 10%) եւ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 237,45 մլրդ դրամ ցուցանիշով (աճ՝ 35,2%):Կապիտալիզացիան ավելացել է Հաշվետու եռամսյակում բանկային համակարգում, ընդհանուր առմամբ, արձանագրվել է կապիտալի (հաշվեկշռում ներկայացված) աճ 8%-ի չափով, որը հասցրել է ցուցանիշը 748,7 մլրդ դրամի:Ամենակապիտալացված բանկը շարունակում է մնալ Ամերիաբանկը՝ 87,4 մլրդ դրամ ցուցանիշով, որը նախորդ տարեվերջի համեմատ աճել է 25,1%-ով:68,8 մլրդ դրամ կապիտալի մեծությամբ երկրորդ տեղում է Արդշինբանկը, որն արձանագրել է ցուցանիշի 3,6% աճ:Կապիտալի ցուցանիշով մյուս առաջատարներն են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 63,5 մլրդ դրամ (աճ` 5,3%), Ինեկոբանկը՝ 50,4 մլրդ դրամ (աճ՝ 4,5%), եւ Արմսվիսբանկը՝ 46,3 մլրդ դրամ (աճ` 27,6%):Բանկերն ավելի շատ են վաստակելՀՀ առեւտրային բանկերը 2018թ. երրորդ եռամսյակում վաստակել են 51,7 մլրդ դրամ զուտ շահույթ, որը 81,3%-ով գերազանցում է 2017թ. նույն ժամանակաշրջանի ցուցանիշը:Ընդ որում, եռամսյակն «օգուտով» են փակել բոլոր առեւտրային բանկերը: Ավելին, բոլոր բանկերի մոտ արձանագրվել է շահույթի ցուցանիշի որոշակի աճ:Ամենամեծ շահույթը հաշվետու եռամսյակում արձանագրել է Ամերիաբանկը: Այն 2018թ. երրորդ եռամսյակի տվյալներով վաստակել է 8 069,7 մլն դրամ, որը գերազանցում է բանկի նախորդ տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշը 49,8%-ով:5 600,4 մլն դրամ ցուցանիշով երկրորդ տեղում Արցախբանկն է, որի շահույթը 2017թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան եռապատկվել է:Նրան հաջորդում են Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը՝ 5 564,3 մլն դրամ (աճ՝ 23,6%) եւ Ինեկոբանկը՝ 5 546,2 մլն դրամ (աճ`0,7%): Իսկ ամենաշահութաբեր բանկերի հնգյակը եզրափակում է Արդշինբանկը, որը երրորդ եռամսյակում արձանագրել 4 746,5 մլն դրամ շահույթ (աճ՝ 6,4%):Միայն հինգ առաջատար բանկերին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկել բանկային համակարգի ընդհանուր շահույթի 57,1%-ը:Ստորեւ բերված աղյուսակում ներկայացված են ՀՀ առեւտրային բանկերի հիմնական ֆինանսական ցուցանիշները՝ 2018թ. 3-րդ եռամսյակի դրությամբ: Ցուցանիշների աճ/անկումը հաշվարկված է 2017թ. վերջի նկատմամբ, բացառությամբ՝ շահույթի (2017թ. երրորդ եռամսյակի համեմատ):Բանկերը դասավորված են ըստ ակտիվների մեծության՝ ամենամեծից ամենափոքրը:Սիրանուշ Սիմոնյան Tweet Դիտում՝ 10418