Մայրաքաղաքից 240 կմ հեռավորության վրա գտնվող Գորիսը շատերիս պատկերացումներում փոքրիկ պրովինցիալ քաղաք է, որտեղ նոր տեխնոլոգիաները սովորականից ավելի ուշ են հասնում, գործարար շրջանակներն էլ կարծես սահմանափակվում են գյուղատնտեսությամբ ու անասնապահությամբ: 2015թ. ամռանը երիտասարդ ծրագրավորող-ինժեներներ Արթուր Խոջաբաղյանն ու Հրայր Առուստամյանը որոշեցին փոխել մեր պատկերացումներն ու Հայաստանի հարավում եռաչափ տպիչների արտադրություն հիմնել: «ՕգմենթԱր» ընկերության արտադրած տասնյակ տպիչներն արդեն կիրառվում են Հայաստանի դպրոցների ռոբոտաշինության ու ինժեներական խմբակներում: Սիլիկոնային Գորիսի ասպետները «ՕգմենթԱր»-ի համահիմնադիր Արթուր ԽոջաբաղյանըԼուսանկարը՝ Արթուր Խոջաբաղյանի անձնական արխիվից «Սովորել եմ ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում, այնուհետեւ՝ աշխատել մի քանի ՏՏ ընկերություններում: 2012թ. «Ինստիգեյթ» ընկերության հիմնադիր Վահագն Պողոսյանից առաջարկ ստացա իմ ծննդավայր Գորիսում սկսել ընկերության մասնաճյուղի հիմնման աշխատանքները,- պատմում է ընկերության համահիմնադիր Արթուր Խոջաբաղյանը: -Այդ գաղափարն ինձ իդեալական էր թվում, ու շատ արագ կյանքի կոչեցինք: Երեք տարվա ընթացքում քիչ-քիչ ծնվեց Գորիսում սեփական ընկերություն ստեղծելու միտքը: Նախորդ տարի ընկերոջս՝ Հրայր Առուստամյանի հետ որոշեցինք հիմնել «ՕգմենթԱր»-ը՝ Գորիսում սկսելով եռաչափ տպիչների արտադրությունը»: «ՕգմենթԱր»-ի համահիմնադիր Հրայր Առուստամյանը Լուսանկարը՝ Հրայր Առուստամյանի անձնական արխիվիցՀրայր Առուստամյանի խոսքով՝ իրենք կարողացան մտածելակերպ փոխել ու հեղափոխել պատկերացումները Գորիսի հնարավորությունների մասին. «Այն ժամանակ քչերն էին հավատում, որ հեռու այդ քաղաքում հնարավոր է եռաչափ տպիչ արտադրել. շրջաններում չկային համապատասխան մասնագետներ, իսկ ծնունդով գորիսեցիներն էլ, հարմարվելով երեւանյան կյանքին, հիմնականում չէին ցանկանում վերադառնալ՝ մարզում աշխատելու: Բայց այսօր արդեն կայուն զարգացող ընկերություն ունենք, որի արտադրանքը կիրառում են Հայաստանի բոլոր մարզերի դպրոցներում»:ՏՏ կրթություն` դպրոցականների համար «ՕգմենթԱր»-ի միակ պատվիրատուն Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԻՏՁՄ), որն իրականացնում է հանրակրթական դպրոցներում ռոբոտաշինության խմբակների եւ ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը: Աշակերտները համակարգչային ծրագրով նախագծում ու եռաչափ տպիչներով պատրաստում են փոքրիկ խաղալիքներ, շախմատի քարեր, հուշանվերներ ու անգամ հենց նույն տպիչի պլաստմասե դետալները՝ նորն արտադրելու համար: Ռոբոտաշինության խմբակի եռաչափ տպիչը Լուսանկարը՝ Մեդիամաքս ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ռոբոտաշինության խմբակների ու ինժեներական լաբորատորիաների ծրագրի մասին ընդգծված խանդավառությամբ է պատմում: ««ՕգմենթԱր»-ը Գորիսում մեծ գործ է սկսել՝ ապահովելով եռաչափ տպիչների պահանջարկի մեծ մասը: ԻՏՁՄ-ի նպատակն է նպաստել որակյալ ծրագրավորողների ու ինժեներների ավելացմանը՝ Հայաստանը դարձնելով զարգացած տեխնոլոգիական երկիր: Ամբողջ աշխարհում միլիոնավոր նման մասնագետների պահանջարկ կա, որը կարող է հենց Հայաստանը ապահովել: Այդ խնդրի լուծումը մենք տեսնում ենք հանրակրթական դպրոցից երեխաների կրթությանը նպաստելու մեջ: Ռոբոտաշինությունն ու ինժեներական աշխատանքը զարգացնում են դպրոցականների միտքը՝ նրանց առջեւ բացելով նոր հորիզոններ»,-ասում է Կարեն Վարդանյանը: Տպիչները՝ գործնական կիրառության մեջԵռաչափ տպիչների հետքերով հասանք Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանում գործող ռոբոտաշինության խմբակ: Այստեղ հաճախում են տարբեր դպրոցների տասնյակ աշակերտներ: Նրանք նախագծում են համակարգչային խաղեր ու ռոբոտներ, փորձարկում եռաչափ տպիչներն ու շաղափային հաստոցները՝ պատրաստելու ամենատարբեր իրեր ու դետալներ: Խմբակավար Նունե Օրդյանը բացատրում է տպիչի աշխատանքը Լուսանկարը՝ ՄեդիամաքսԽմբակավար Նունե Օրդյանը շաբաթական երկու անգամ թողնում է Մանկավարժական համալսարանում դասախոսի իր աշխատանքն ու դպրոցականների հետ անցնում գործնական պարապմունքների: «Խմբակների առաջնահերթությունը երեխաների մոտ պրպտող միտք զարգացնելն է: Ռոբոտները, տպիչները, համակարգչային խաղերի ստեղծումը դպրոցականներին օգնում են մասնագիտական կողմնորոշման հարցում, նոր մտքեր ու գաղափարներ ծնում: Հիմա երեխաների օգնությամբ փորձում ենք եռաչափ տպիչի օգնությամբ տպել հենց նույն դետալները, որով աշխատում է սարքը: Դրանցով երկրորդ տպիչն ենք պատրաստելու մեր խմբակի համար»,-պատմում է խմբակավար Նունե Օրդյանը: Ռոբոտաշինության խմբակները Հայաստանում Ինֆոգրաֆիկան՝ ՄեդիամաքսԱյս տարվա դրությամբ խմբակներ կան Երեւանի ու մարզերի մի քանի տասնյակ դպրոցներում: Հաջորդ երեք տարիներին ցանցն ընդյանվելու է՝ ընդգրկելով Հայաստանի բոլոր հանրակրթական դպրոցները: Որակավորված խմբակավարների պակասը լրացնելու համար Մանկավարժական համալսարանում արդեն պատրաստում են համապատասխան մասնագետներ: Ռոբոտաշինության խմբակների ինտերակտիվ քարտեզըՔարտեզը՝ ԻՏՁՄ Սուրեն ՍտեփանյանԼուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի Tweet Դիտում՝ 17485