Վերջին տարիներին զբոսաշրջիկների շրջանում հոսթելներին զուգահեռ զարգանում է անհատներից բնակարաններ վարձակալելու մշակույթը, որը հեշտությամբ իրականացվում է Airbnb կայքի միջոցով: Banks.am-ը փորձել է պարզել, թե որքանով է Հայաստանը ներգրավված այդ զարգացումներում եւ ինչ դիրք ունի տարածաշրջանի երկրների համեմատությամբ:Գործազուրկ երիտասարդներից մինչեւ խոստումնալից գործարարներԱմեն ինչ սկսվեց նրանից, երբ 2007թ. գործազուրկ երկու ընկերներ՝ Բրայան Չեսկին եւ Ջո Գեբիան, հասկացան, որ գումար չունեն անգամ սեփական բնակարանի վարձը վճարելու: Հնարամտությանն օգնության հասավ նպաստավոր պահը. Սան Ֆրանցիսկոյում Արդյունաբերական դիզայնի համաժողովի նախօրեին պարզվեց, որ բոլոր հյուրանոցները զբաղված են: Ընկերները որոշեցին օգտագործել հնարավորությունը. 3 փչովի ներքնակ ու նախաճաշի խոստում, եւ բնակարանը պատրաստ էր վարձակալության:2008թ. գարնանը ապագա գործարարներին միացավ նրանց նախկին սենյակակակիցը, եւ հնարամիտ գաղափարը վերածվեց փոքրիկ ընկերության, որը նրանք սկզբնապես անվանեցին Airbed and Breakfast («Փչովի ներքնակ եւ նախաճաշ»), մեկ տարի անց այն կրճատվեց՝ Airbnb: Ինչպես է աշխատումԱյսօր Airbnb-ն իրենից ներկայացնում է հյուրանոցներին այլընտրանք հանդիսացող մատչելի կացարանների առցանց հարթակ: Կայքում անգամ առանց գրանցվելու (պատվիրելու դեպքում գրանցումը պարտադիր է) կարելի է գտնել տվյալ տարածքում վարձակալության տրվող կացարանների ցանկը, գները, լուսանկարները, տանտիրոջ կողմից առաջարկվող պայմանները, այսպես կոչված «տան օրենքները» եւ այլն: Ընկերությունն ինքը որեւէ պատասխանատվություն չի կրում հյուրի կամ տանտիրոջ վարքագծի համար. փոխարենը նրանց միջեւ ապահովում է ուղիղ կապ, հնարավորություն ընձեռում տեսնել նախկին հյուրերի գնահատականներն ու մեկնաբանությունները, ծանոթանալ միմյանց հետ սոցիալական ցանցերով: Բացի այդ, ընկերությունը տանտիրոջը տալիս է մինչեւ $1 մլն-ի անվտանգության երաշխիք, որով մի շարք սահմանափակումներով փոխհատուցվում է գույքի վնասումը կամ գողությունը: Airbnb-ն եւ Հայաստանը՝ թվերովԱյսօր Airbnb կայքում գրանցված է ավելի քան 1.5 մլն կացարան, 2008թ. մինչ օրս կայքի օգնությամբ գիշերակաց է գտել ավելի քան 40 մլն ճանապարհորդ: Ընդհանուր առմամբ, ցուցակում ներառված է շուրջ 190 երկիր (ավելի քան 34 հազ. քաղաք):Oգոստոսի սկզբի դրությամբ Հայաստանից կայքում ներկայացված է 979 կացարան: Աշխարհագրությունն էլ բավականին լայն է՝ Երեւանից մինչեւ Ուրցաձոր ու Եղեգնաձոր, Վանաձորից մինչեւ Իջեւան, Կապան, Հալիձոր ու Արցախ՝ Ստեփանակերտ: Կացարանների գները տատանվում են $9-688-ի սահմաններում: Ընդ որում, մինչեւ $20 միջակայքում գրանցված է 58 հասցե, առավել մեծ թվով կացարաններ տրվում են $40-105 միջակայքում, վարձակալության միջին գինը $63 է: Տարածաշրջանի երկրներից առավել մեծ ներկայացվածություն ունեն Թուրքիան ու Վրաստանը (1000+), ինչը, ի թիվս այլ պատճառների, պայմանավորված է նրանց ծովափնյա դիրքով: Վրաստանում, ըստ Airbnb-ի, մեկ գիշերակացի արժեքը սկսվում է $10-ից, վարձակալության միջին գինը $60 է, մինչեւ $20 միջակայքում գրանցված է 402 հասցե: Առաջարկվող էժան կացարանների թվով Հայաստանից ու Վրաստանից առաջ է անցնում Թուրքիան: Մասնավորապես, այստեղ վարձակալությունը սկսվում է $4-ից, մինչեւ $20 միջակայքում տեղավորվում է 1000+ գրանցված հասցե, վարձակալության միջին գինը $74 է: Հայաստանի, Վրաստանի ու Թուրքիայի համեմատությամբ ավելի քիչ է ներկայացված Ադրբեջանը՝ ընդհանուր առմամբ 225 գրանցված կացարան: Վարձակալությունը, ի տարբերություն վերը նշված երկրների, սկսվում է $14-ից, մինչեւ $20 միջակայքում գրանցված է ընդամենը 7 կացարան, միջին գինը $70 է: Վիկտորյա Անդրեասյան Tweet Դիտում՝ 7579