Հայաստանի Հանրապետության թղթադրամները «ծնվելուց» առաջ երկար ճանապարհ են անցել ու մինչ վերջնական տեսք ստանալն ունեցել են բազմաթիվ տարբերակներ: Թղթադրամներ թողարկելուց առաջ ՀՀ կենտրոնական բանկը հայտարարել է էսքիզների մրցույթ, որում տարբեր նկարիչներ իրենց առաջարկներն են ներկայացրել: Հաղթող ճանաչված էսքիզները հիմք են ծառայել թողարկված թղթադրամների ձեւավորման համար, իսկ մրցույթը չհաղթահարածների մի մասը պահվում է ՀՀ ԿԲ այցելուների կենտրոնում: Banks.am-ը «Չծնված փողեր» հատուկ շարքի երրորդ մասում հոբելյանական 50 000-դրամանոցի թողարկման համար հայտարարված մրցույթի էսքիզներն է ներկայացնում: Շարքի առաջին մասը պատմում էր, թե ինչպիսին կարող էին լինել 1993թ., երկրորդ մասը՝ 1996թ. հետո թողարկված ազգային թղթադրամները:2001թ. հունիսի 4-ին ՀՀ տարածքում շրջանառության մեջ է դրվում 50 000 դրամ անվանական արժեքով հոբելյանական թղթադրամը: Այն նվիրված է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակին եւ տպագրվել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ:Այս թղթադրամի թողարկման համար հայտարարված մրցույթում հաղթել են Հայաստանի նկարիչների միության անդամ Ռուբեն Արուտչյանի հեղինակած էսքիզները: Թղթադրամի դիմերեսին Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի ու խաչքարի պատկերներն ենԴարձերեսին խաչքարի ու Արարատ լեռան ֆոնին եկեղեցու մանրակերտը ձեռքերում պահած Սուրբ Գրիգոր Լուսավորչի եւ Տրդատ Մեծ արքայի պատկերներն են:Մրցույթում ներկայացված էսքիզների թեման Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակն է:Դիմերեսին՝ երեք սրբերի պատկերԴարձերեսին՝ երեք սրբերի ու մարդկանց պատկերներԴիմերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի պատկերըԴարձերեսին Արարատ լեռան ֆոնին եկեղեցիների պատկերներԴիմերեսին՝ հատված մանրանկարից եւ զարդանախշերԴարձերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը եւ խաչի պատկերներԴիմերեսին՝ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, խաչքարի եւ Առաքյալների պատկերներԴարձերեսին՝ Տրդատ Մեծ արքան եւ Գրիգոր Լուսավորիչը, եկեղեցական շինության պատկերներԴիմերեսին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի ու եկեղեցու պատկերներԴարձերեսին՝ աղավնու եւ սրբերի պատկերներԴիմերեսին՝ խաչի պատկերԴարձերեսին՝ Արարատ լեռան պատկերըՏրդատ Մեծի եւ Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի պատկերներըԴիմերեսին՝ Նոյը՝ Արարատ լեռան ստորոտինԴարձերեսին՝ Արարատ լեռան ֆոնին Լուսավորչի աջը, սրի ու վահանի պատկերներՇարքի խորհրդատուներ՝ ՀՀ ԿԲ դրամագետ Գեւորգ Մուղալյան եւ Գեւորգ Թումանյան Հեղինակ՝ Մարի ԹարյանԼուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի Tweet Դիտում՝ 7392