Job.banks.am
Նախագծի մասին
Օգտագործման կանոնները
Կապ
Գովազդ
Շաբաթ, Հունիս 06
1 առաջարկ
7 առաջարկ
4 առաջարկ
Թարմացված է. 05.06.2024
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել եւ լիցենզավորվել է 2006թ. մարտին: ՀՀ Կենտրոնական Բանկի լիցենզիա թիվ 13:«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն մաս է կազմում 19 ֆինանսական հաստատություններից եւ բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս միջազգային ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ եւ ցածր եկամուտ ունեցող անհատներին ու համայնքներին հնարավորություն է ընձեռում ներդրում կատարելու իրենց ապագայում:2018թ. դեկտեմբերին «ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ին շնորհվել է «Հաճախորդների պաշտպանության» միջազգային Smart հավաստագիր առ այն, որ ընկերությունը լիովին համապատասխանում է հաճախորդների պաշտպանությանն ուղղված բարձր պահանջներին, որոնք սահմանվել են միկրոֆինանսավորման ոլորտում հաճախորդների պաշտպանությունը սատարող Smart Campaign միջազգային նախաձեռնության կողմից:«ՖԻՆՔԱ» ՈւՎԿ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի լայն ցանց Հայաստանի բոլոր մարզերում եւ առաջարկում է հետեւյալ վարկատեսակները`Բիզնես վարկեր, որոնք նախատեսված են այն ձեռներեցների համար, ովքեր ցանկանում են զարգացնել եւ/կամ խթանել իրենց բիզնեսը:Գյուղատնտեսական վարկեր, որոնք նախատեսված են գյուղատնտեսությամբ զբաղվող անձանց համար, ում միջոցներ են անհրաժեշտ իրենց տնտեսության աճի ու զարգացման համար:Սպառողական վարկեր, որոնք նախատեսված են այն անհատների համար, ում միջոցներ են անհրաժեշտ՝ տարաբնույթ սպառողական նպատակներով:
Հիփոթեքային վարկեր, որոնք տրամադրվում են բնակելի անշարժ գույքի ձեռքբերման եւ կառուցապատման, ինչպես նաեւ բնակարանի վերանորոգման նպատակով։
Ավտովճարումների վարկեր, որոնք նախատեսված են տարեկան կտրվածքով երկու պարտադիր վճարումներ հանդիսացող ավտոմեքենայի Գույքահարկի և ԱՊՊԱ-ի արագ, հարմարավետ եւ բացառիկ պայմաններով վճարումներն իրականացնելու համար։ Վարկատեսակները միակն են հայաստանյան ֆինանսական շուկայում։
«Կանայք բիզնեսում». այս վարկը մշակվել է կին ձեռներեցներին մատչելի ֆինանսավորում տրամադրելու նպատակով՝ բիզնես ստեղծելու եւ զարգացնելու համար:Ջերմ օջախ. բացահայտեք տների էներգաարդյունավետ վերանորոգման ֆինանսավորման մատչելի տարբերակները «Ջերմ օջախ» ծրագրի շրջանակում, որն օգնում է հայ ընտանիքներին ունենալ էկոլոգիապես ավելի մաքուր տներ:Ագրո թեթեւ քեշ. ստացեք ֆինանսավորում վարկի արագ հաստատման գործընթացի շնորհիվ եւ ապահովեք անհրաժեշտ միջոցներ գյուղատնտեսական գործունեության զարգացման համար:
«ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն գրանցվել և լիցենզավորվել է 2006 թվականի մարտին, ՀՀ Կենտրոնական բանկի լիցենզիա թիվ 13: Կազմակերպության հիմնադիրն է հանդիսանում «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» ամերիկյան կազմակերպությունը, որը 2011թ. նոյեմբերի 1-ին բաժնետոմսերի մի մասը փոխանցեց «ՖԻՆՔԱ Մայքրոֆայնենս Կոոպերատիվ Յու. Էյ.» նիդերլանդական կազմակերպությանը: «ՖԻՆՔԱ Ինթերնեյշնլ Ինք.» կազմակերպությունը հիմնադրվել է 1984թ-ին ԱՄՆ-ում` Ջոն Հաթչի կողմից, որն էլ իր հերթին հիմնադրել է միկրոֆինանսական կազմակերպություններ Եվրասիայի, Միջին Արևելքի, Լատինական Ամերիկայի եւ Աֆրիկայի մի շարք երկրներում:
«ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն ներկայումս ունի մասնաճյուղերի և ներկայացուցչությունների լայն ցանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում: Ներկայումս «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն տրամադրում է հետևյալ վարկատեսակները`
Բիզնես վարկեր
Նախատեսված են բիզնեսով զբաղվող անձանց համար, ովքեր ուզում են զարգացնել, ընդլայնել և/կամ խթանել իրենց բիզնեսը:
Գյուղ վարկեր
Նախատեսված են գյուղացիական տնտեսություն վարող անձանց համար, ում միջոցներ են անհրաժեշտ իրենց տնտեսության կայուն աճն ապահովելու համար:
04.06.2026 | 22:30 Հոդվածներ
«Թռիչքաձեւ աճ՝ 6 տարում». MB Legal-ն ընդլայնում է ծառայությունները եւ աշխարհագրությունը
05.06.2026 | 17:10 Նորություններ
ԻՆԳՈ ապահովագրականը InsureTek Armenia 2026-ի «Gold» հովանավորն էր
05.06.2026 | 15:36 Արժեթղթերի շուկա
0% միջնորդավճար` լեւերիջի դիմաց ARARATBANK Trading Platform-ում բաժնետոմսեր գնելիս
29.05.2026 | 20:48 Նորություններ
Մայիսի 30-ին «Յունիսպորտ»-ը կպայքարի Հայաստանի չեմպիոնի տիտղոսի համար
01.06.2026 | 22:30 Հարցազրույցներ
Դավիթ Ռապավա. Silk Hospitality-ն տեղական ինքնության եւ միջազգային ստանդարտների հատման կետում է
02.06.2026 | 16:48 Նորություններ
Յունիբանկը գործարկել է հեռախոսահամարով փոխանցումների ծառայությունը
21.05.2026 | 09:40 Նորություններ
Ռուսաստանը սահմանափակում է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14.05.2026 | 16:34 Նորություններ
IDBank-ը՝ Wizz Air-ի «Let’s Get Lost» արշավի բացման միջոցառման աջակից
21.05.2026 | 16:40 Նորություններ
Յունիսպորտը` ֆուտզալի Հայաստանի գավաթակիր
08.05.2026 | 10:04 Նորություններ
Ամփոփվել է IDBank-ի աջակցությամբ կայացած միջազգային շախմատային մրցաշարը
13.05.2026 | 16:39 Visa Voice
Անտեսանելի վճարումներ, խելացի գնումներ. ինչպես է Agentic AI վերափոխում առեւտուրը եւ ինչ է դա նշանակում Հայաստանի համար
20.05.2026 | 17:57 Արժեթղթերի շուկա
Յունիբանկը թողարկել է 3.9 մլրդ դրամի բաժնետոմս
Job.banks.am | Նախագծի մասին | Օգտագործման կանոնները | Կապ | Գովազդ
Copyright © 2006 - 2026 MEDIAMAX.Designed by Balasnyan Design Bureau