Carrefour առեւտրային ցանցը մտադիր է հայկական շուկա դուրս գալ առաջիկա 12 ամիսների ընթացքում: Այսպես է արձագանքել Carrefour Group-ի մամուլի ծառայությունը Մեդիամաքս-ի հարցմանը, որտեղ խնդրվում էր մեկնաբանել լուրերն այն մասին, որ Carrefour-ը հրաժարվել է աշխատել Հայաստանում: «Carrefour ապրանքանշանի զարգացման իր հայեցակարգի համաձայն` Majid Al Futtaim խումբը շարունակում է վերլուծել հայկական շուկան եւ մտադիր է իր առաջին խանութը բացել առաջիկա 12 ամիսների ընթացքում», - Մեդիամաքս-ին հաղորդել են Carrefour Group–ի մամուլի ծառայությունից:Majid Al Futtaim խումբը զարգացնում է Carrefour ապրանքանշանը Մերձավոր Արեւելքի երկրներում: Վերջին շրջանում հայկական մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Carrefour-ը հրաժարվել է աշխատել Հայաստանում` հայկական ցանցերի հետ մրցակցության անհավասար պայմանների պատճառով: Երեւանի Dalma Garden Mall առեւտրի կենտրոնում շարունակում են փակցված մնալ Carrefour խանութի բացումն ազդարարող պաստառները: Tweet Դիտում՝ 15036