Բողոքների 68,4% ֆինհաշտարարը լուծել է հաճախորդների օգտին
24.01.2013 | 13:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ PanArmenian Photo

2009-2013թթ. ընթացքում ստացած բողոքների 68,4%-ը ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակը լուծել է հաճախորդների օգտին:
Այսօր այս մասին ասել է ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը՝ ամփոփելով անցած չորս տարիների աշխատանքը:
Գրասենյակի գործունեության ընթացքում ֆինանսական կազմակերպությունների դեմ ուղղված բողոքների քանակը կազմել է 3221, ներկայացված պահանջների ընթացքում հատուցման գումարը կազմել է ավելի քան 228 մլն դրամ:
Փիրուզ Սարգսյանը հավելել է, որ 2012 թվականի ընթացքում գրասենյակը ստացել է 1311 բողոք, որոնցից 284 բողոք՝ ապահովագրական կազմակերպությունների դեմ, 96՝ բանկերի դեմ:
Հաշտարարն ասել է, որ ապահովագրական կազմակերպություններին վերաբերող բողոքների 70% կապված են ԱՊՊԱ-ի հետ:
Վերջին լուրեր
07.03.2025 | 12:17 Նորություններ
06.03.2025 | 16:20 Նորություններ
06.03.2025 | 15:14 Նորություններ
Ադրբեջանի եւ Վրաստանի կենտրոնական բանկերը հուշագիր են ստորագրել
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: