Ռուբեն Վարդանյանը գլխավորել է BRICS Business Magazine-ի խորհուրդը
17.10.2012 | 01:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ www.Skolkovo.ru

Երեւան/Մեդիամաքս/. MEDIACRAT ընկերությունը հայտարարել է միջազգային BRICS Business Magazine տնտեսական ամսագրի առաջին համարի լույս ընծայման մասին, որը նվիրված է զարգացող շուկաներին, մասնավորապես, Բրազիլիային, Ռուսաստանին, Հնդկաստանին, Չինաստանին եւ Հարավաֆրիկյան Հանրապետությանը:
Պարբերականի խմբագրական խորհուրդը գլխավորել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր, ֆինանսիստ եւ բարեգործ Ռուբեն Վարդանյանը:
BRICS Business Magazine-ի կիզակետում են համաշխարհային opinion leader-ները, ազդեցիկ գործարարները եւ քաղաքական գործիչները, ներդրողները, տնտեսագետները եւ քաղաքագետները: Ամսագրի անդրանիկ համարը նվիրված է Համաշխարհային տնտեսական ֆորումի մոսկովյան նստաշրջանին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին:
«Ամսագրի նպատակն է բացահայտել, նկարագրել եւ բացատրել նոր երկրներ, ցույց տալ հնարավորությունները, որոնք դեռ ոչ բոլորն են նկատել: Դա լուրջ մարտահրավեր է, ու ես կցանկանայի մաղթել նախագծին հաջողություն, ընթերցողների ուշադրություն եւ լավ հեղինակներ», - նշել է Ռուբեն Վարդանյանը:
Վերջին լուրեր
01.03.2025 | 09:09 Նորություններ
IDBank-ը հաճախորդների համար շնորհակալության օր էր կազմակերպել
28.02.2025 | 17:11 Նորություններ
Telcell Visa թվային քարտ` iPhone 16 Pro շահելու հնարավորությամբ
28.02.2025 | 11:35 Արժեթղթերի շուկա
ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն կտեղաբաշխի դոլարային եւ դրամային պարտատոմսեր
27.02.2025 | 17:36 Նորություններ
Կառավարությունը 6 ամսով հետաձգել է շրջանառության հարկի բարձրացումը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: