Կարեն Կարապետյանը կներկայացնի Հայաստանը Դավոսի ֆորումում

15.01.2018 | 11:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#WEF #Դավոս #Կարեն Կարապետյան
Հայաստանը տեւական դադարից հետո, ի դեմս վարչապետ Կարեն Կարապետյանի, հունվարի 23-26-ը Շվեյցարիայի Դավոս հանգստավայրում կմասնակցի 48-րդ ամենամյա Համաշխարհային տնտեսական ֆորումին (World Economic Forum):

Այս մասին Banks.am-ին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Արամ Արարատյանը:

Նա տեղեկացրել է, որ ֆորումի շրջանակում նախատեսվում է վարչապետի ելույթը, ինչպես նաեւ մի շարք երկկողմ եւ բազմակողմ հանդիպումներ:

Պատվիրակության կազմը դեռեւս հստակ չէ, բայց այն, ըստ խոսնակի, կլինի ոչ շատ մեծ:

Հիշեցնենք, որ վերջին անգամ Դավոսին Հայաստանը, ի դեմս նախագահ Սերժ Սարգսյանի, մասնակցել էր 2009-ին: Վերջին տարիներին Դավոսի ֆորումում Հայաստանի ներկայացված չլինելը, որպես կանոն, պատճառաբանվում էր մասնակցության հետ կապված մեծ ծախսերով:  

Այս տարի Դավոսի ամենամյա տնտեսական ֆորումը կկրի «Ստեղծելով ընդհանուր ապագա մասնատված աշխարհի համար» խորագիրը, որի նպատակն է վերականգնել միջազգային համագործակցությունը՝ ուղղված գլոբալ մարտահրավերների դիմակայմանը: Ֆորումի շրջանակում նախատեսվում են տարբեր ձեւաչափերի 400-ից ավելի քննարկումներ:

Ֆորումին կմասնակցի 2500-ից ավելի հյուր՝ աշխարհի շուրջ 100 երկրից: Այս տարի ֆորումին նախատեսվում է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությունը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որը ֆորումին վերջին անգամ մասնակցել էր 2009-ին, այս տարի չի պլանավորում մասնակցություն համաժողովին:
Դիտում՝ 9832
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW