Բիզնես ինովացիոն ֆորումը կանցկացվի նոյեմբերի 10-ին
06.11.2017 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
Երկօրյա ֆորումի մասնակիցները թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների եւ շփումների միջոցով կներկայացնեն ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, ինչպես նաեւ կձեւավորեն հետագա գործողությունների պլան:
Ֆորումի հիմնական բաղադրիչներն են՝
- Թեմատիկ քննարկումներ` տեղական եւ միջազգային փորձագետների մասնակցությամբ,
- Հայաստանի թվային տրանսֆորմացիայի եւ ինովացիոն էկոհամակարգի օրակարգի ներկայացում,
- Հաջողության պատմություններ, լավագույն փորձի ներկայացումներ,
- Գործարար հանդիպումներ:
Ֆորումի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից: Այն իրականացվում է ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության «ԵՄ-ն՝ Բիզնեսի համար» եւ «ԵՄ-ն՝ Նորարարության համար» նախաձեռնությունների մաս:
Վերջին լուրեր
01.02.2025 | 09:52 Նորություններ
Դիլիջանում կբացվի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը
31.01.2025 | 15:25 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: