Կոնվերս Բանկը MasterCard-ի հետ համատեղ ակցիա է գործարկել
13.10.2017 | 13:05 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Կոնվերս Բանկ

Ինչպես նշել են բանկում, ակցիայի շրջանակում առաջարկվում է ստանալ մեկ քարտային հաշվից ընտանիքի անդամներին սպասարկող հավելյալ քարտեր եւ մասնակցել խաղարկությանը:
«Կոնվերս Բանկը եւ MasterCard-ը այս ակցիան գործարկում են անկանխիկ գործարքների խթանման նպատակով՝ բանկի գործող եւ նոր MasterCard քարտապաններին առաջարկելով օգտվել ընձեռած հնարավորությունից եւ մասնակցել տարբեր պարգեւների խաղարկությանը: Մասնավորապես, ակցիայի շրջանակներում ընտանիքի՝ 14 տարեկան եւ ավելի բարձր տարիքի անդամներին անվճար տրամադրվելու են մեկ քարտային հաշվից սպասարկվող MasterCard վճարային քարտեր: Մինչեւ դեկտեմբերի 6-ը այդ քարտերով առավելագույն քանակի եւ ընդհանուր գումարի անկանխիկ գնումներ կատարած ընտանիքները հնարավորություն են ստանալու մասնակցելու բանկի կողմից սահմանված պարգեւների խաղարկությանը»,- ասված է հաղորդակցությունում:
Ակցիայի ընթացքում 200 հազ. դրամ եւ ավելի ընդհանուր գումարի, 10 եւ ավելի անկանխիկ գործարք կատարած ընտանիքների միջեւ վիճակահանությամբ կխաղարկվեն երկու հոգու համար Դուբայ ուղեւորության տոմս, իրային եւ դրամական պարգեւներ:
Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: