ՌԴ-ում «սովորական մարդկանց» կարգելվի բիթքոինի առեւտուրը
28.08.2017 | 14:16 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://media.coindesk.com

Ինչպես գրում է RBC.ru կայքը, այս մասին հայտարարել է ՌԴ ֆինանսների փոխնախարար Ալեքսեյ Մոիսեեւը՝ ընդգծելով, որ միայն որակավորված ներդրողները պետք է թույլատրվեն բորսայում կրիպտոարժույթի առքուվաճառքին:
Նրա խոսքով՝ այս վիրտուալ արժույթները սկսել են ավելի հաճախ օգտագործվել փողերի լվացման նպատակով, ինչի համար էլ անհրաժեշտ է դրանց առեւտուրը կազմակերպել բորսայում, որպեսզի «կարգավորիչը միշտ տեղեկացված լինի՝ ով է վաճառողը, ով է գնորդը եւ դեպի ուր են շարժվում բիթքոինի հաշիվները»:
«Նախարարությունը չի պատրաստվում թույլատրել «սովորական մարդկանց» գնել եւ վաճառել բիթքոին. դա բավական վտանգավոր ներդրում է, որը կարող է հանգեցնել ֆինանսական կորուստի»,- նշել է Ալեքսեյ Մոիսեեւը՝ հավելելով, որ որակավորված ներդրողներին որոշում է ՌԴ Կենտրոնական բանկը:
Նախարարությունը կրիպտոարժույթների կարգավորման քաղաքականությունը որոշելիս ելնում է նրանից, որ «այն ֆինանսական բուրգ է, եւ նման ներդրումները բարձր ռիսկային են»:
Փոխնախարարը հույս է հայտնել, որ կրիպտոարժույթների կարգավորման նախագիծն առաջիկայում կներկայացվի կառավարությանը, որից հետո կմեկնարկի նորմատիվային ակտերի մշակման գործընթացը:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: