2017թ. հունվար-հուլիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,2% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ հունվար-հունիսին նույն ցուցանիշը կազմել էր 6,1%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն, 2017թ. հունվար-հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 12,7%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը կրճատվել 2,1%-ով, իսկ շինարարության ծավալը՝ 8,7%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,2%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11,8%-ով: Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,5%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,8%-ով: 2017թ. հունվար-հուլիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 2,7%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-հուլիսին ավելացել է 26%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 21,6%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 28,5%-ով: Tweet Դիտում՝ 2952