ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար, Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալության (ՀԱԱԳ) խորհրդի նախագահ Սուրեն Կարայանն այսօր գործակալության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Արմեն Շահնազարյանին։Հիշեցնենք, որ մինչ այս գործակալության գործադիր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր Վազգեն Աբգարյանը:Արմեն Շահնազարյանը 1994-1999 թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ միջազգայնագետ-պատմաբանի որակավորմամբ։1999-2002 թթ. սովորել եւ ավարտել է նույն ֆակուլտետի Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի ասպիրանտուրան։ 2015թ. հունվարից մինչ օրս զբաղեցրել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:2013-2014 թթ. եղել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գլխավոր ֆինանսիստի տեղակալ։2008-2013 թթ. զբաղեցրել է ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Tweet Դիտում՝ 15086