2017թ. հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, հանրապետությունում գրանցվել է 6,4% տնտեսական ակտիվություն:Համեմատության համար նշենք, որ հունվար-ապրիլին նույն ցուցանիշը կազմել էր 5,7%:ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2017թ. հունվար-մայիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 14,4%-ով, գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալը` կրճատվել 3,5%-ով, իսկ շինարարության ծավալը` 12,1%-ով:Միեւնույն ժամանակ, առեւտրի շրջանառությունն այս ամիսներին ավելացել է 12,8%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի՝ 11%-ով: Սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) Հայաստանում հաշվետու ամիսներին աճել է 0,4%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 3,5%-ի չափով: 2017թ. հունվար-մայիսին գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 1,9%-ի չափով:Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հունվար-մայիսին ավելացել է 23,1%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն աճել է 20,9 %-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 24,4%-ով: Tweet Դիտում՝ 3824