«Թել-Սել» ընկերությունը, իր 10-ամյակի առթիվ, մայիսի 15-ից մեկնարկել է «Հաջողակ վճարող» ակցիան:Ընկերությունում նշել են, որ ակցիայի շրջանակում Telcell տերմինալներով վճարողներն ինքնաբերաբար դառնում են վիճակախաղի մասնակիցներ եւ հնարավորություն ստանում շահելու մրցանակներ, այդ թվում՝ iPhone 7 հեռախոս եւ Renault Logan մակնիշի 2 ավտոմեքենա:«Խաղարկության հաղթողներն ընտրվելու են պատահականության սկզբունքով՝ 15 օր պարբերականությամբ անցկացվող վիճակահանությունների ընթացքում, որոնք ուղիղ հեռարձակվելու են Telcell-ի պաշտոնական կայքում, ֆեյսբուքյան էջում եւ Youtube-ում»,- ասված է հաղորդագրությունում:Հունիսի 6-ին կայացել է առաջին խաղաշրջանն ամփոփող վիճակահանությունը, որի արդյունքում iPhone 7 սմարթֆոնը շահել է Հրաչ Հովհաննիսյանը՝ Վանաձորից:«Telcell-ը որոշեց իր գործունեության հոբելյանական՝ 10-րդ տարին նշանավորել խոշոր արշավի անցկացմամբ, որը հնարավորություն կտա վճարումների գործընթացը դարձնել հետաքրքիր ու սպասումնալի: Անցկացվեց առաջին խաղաշրջանը, եւ մեր հաճախորդների արձագանքները վկայում են, որ անակնկալն իսկապես ստացվում է»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ մարքեթինգի եւ ծառայությունների մշակման բաժնի ղեկավար Ռուբեն Սաղոյանը՝ հավելելով, որ խաղարկությունը շարունակվում է:Ընկերությունում տեղեկացրել են, որ ավտոմեքենայի խաղարկությանը մասնակցելու համար պետք է գրանցվել www.telcell.am կայքում: Renault Logan 1-ին ավտոմեքենան կխաղարկվի օգոստոսի 4-ին՝ Telcell-ի 10-ամյակի օրը: Tweet Դիտում՝ 7907