Յունիբանկը 2016-ին ֆինանսական ցուցանիշների աճ է գրանցել

26.05.2017 | 12:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #Գագիկ Զաքարյան
Յունիբանկը նախօրեին կայացած բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ժամանակ ամփոփել է 2016թ. արդյունքները՝ գրանցելով հիմնական ֆինանսական ցուցանիշների աճ:

Ինչպես հայտնել են բանկում, բանկի ակտիվները 2016թ. նախորդ տարվա համեմատ աճել են 17,2%-ով՝ կազմելով 185,4 մլրդ դրամ, իսկ պարտավորությունները՝ 11,2%-ով եւ կազմել 150,5 մլրդ դրամ:

Միաժամանակ, բանկի վարկային ներդրումներն աճել են 7,7%-ով եւ կազմել 118,6 մլրդ դրամ, իսկ ավանդների ծավալը կազմել է 114,8 մլրդ դրամ, որից 81%-ը բաժին է ընկել ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներին:  

Յունիբանկը զգալիորեն բարելավել է նաեւ ակտիվների որակը, որի շնորհիվ Moody’s գործակալությունը բարձրացրել է բանկի վարկանիշը մինչեւ B2 մակարդակի՝ կայուն կանխատեսմամբ: Հաշվետու տարում Յունիբանկը 53%-ով ավելացրել է  կապիտալը՝ այն հասցնելով 34,8 մլրդ դրամի, եւ, այդպիսով, կատարել  ՀՀ Կենտրոնական բանկի նորմատիվի պահանջը:

«Յունիբանկը մեծ աշխատանք է  տարել հաճախորդների սպասարկման որակի եւ մատուցվող ծառայությունների տեսականու բարելավման  ուղղությամբ: Մեզ հաջողվել է տրամադրված վարկերի միջին օրական քանակը հասցնել ավելի քան 1000-ի: Արդյունքում, մանրածախ բիզնեսի շահույթը նախորդ տարվա համեմատ աճել է երկու անգամ»,- ասել է բանկի խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը:

Բանկի խորհուրդը որոշել է 2016-ին բաժնետերերին բաժնետոմսերի տեսքով վճարել միջանկյալ շահութաբաժիններ, որոնք համարժեք էին 12,9% տարեկան եկամտաբերությանը:

«2016-ին Յունիբանկը տոնել է իր 15-ամյա հոբելյանը: Այս տարիների ընթացքում Յունիբանկին հաջողվել է դառնալ այնպիսի բանկ, որին վստահում են 325 հազ. հաճախորդ եւ 200 բաժնետեր: Այսօր բանկն ունի 47 մասնաճյուղ, 52 պրոմո կետ եւ ներկայացուցչություն Ռուսաստանում: Բանկի ուժեղ կողմերը եւ մրցակցային առավելությունները հնարավորություն են ստեղծում բիզնեսի հետագա աճի եւ շուկայում մասնաբաժնի մեծացման համար»,- ասված է հաղորդագրությունում:

Գագիկ Զաքարյանը նշել է, որ 2020-ին բանկը նախատեսում է ապահովել 5 մլրդ դրամի շահույթ, որի նվազագույնը՝ 50%-ը, կբաշխվի որպես շահութաբաժին:

Քառամյա ռազմավարական ծրագրի շրջանակում բանկը նաեւ նախատեսում է մանրածախ վարկավորման ծավալն ավելացնել 44%-ով, իսկ կորպորատիվ վարկավորմանը՝ 37%-ով՝ այդպիսով ավելացնելով իր մասնաբաժինը մանրածախ եւ բիզնես վարկավորման ոլորտներում 13% եւ 10%-ով:

«Մենք երախտապարտ ենք ներդրողներին վստահության, հաճախորդներին` լոյալության եւ բանկի անձնակազմին՝ համատեղ աշխատանքի համար: Կրկնակի հաճելի է, երբ մեր բաժնետերերն ու հաճախորդները խորհուրդ են տալիս Յունիբանկն իրենց բարեկամներին եւ մտերիմներին՝ որպես վստահելի եւ շահավետ գործընկեր»,- ընդգծել է Գագիկ Զաքարյանը:
Դիտում՝ 3851
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW