«Գրանթ Թորնթոն». Կին ղեկավարների թիվը Հայաստանում աճել է
09.03.2017 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
2017թ. Հայաստանում ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանանց թիվը կազմել է 31%-ի՝ 2016թ. 26%-ի համեմատ:
Այս մասին են վկայում Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Գրանթ Թորնթոն» ընկերության հրապարակած՝ «Կանայք բիզնեսում 2017՝ նոր հեռանկարներ, ռիսկ եւ պարգեւատրում» զեկույցի արդյունքները:
Ուսումնասիրված հայաստանյան ընկերություններում բարելավվել է նաեւ ղեկավար պաշտոններում բազմազանության ցուցանիշը. ընկերությունների 10%-ը կանանց չի ներգրավել ղեկավար պաշտոններում՝ 2016թ. 29%-ի համեմատ:
«Մենք հպարտ ենք, որ «Գրանթ Թորնթոն»-ի հայաստանյան մեր գրասենյակում ստեղծել ենք այնպիսի միջավայր, որտեղ հավասար մոտեցումը առանցքային դեր է խաղում: Իրականում, մեր ընկերությունում ղեկավար պաշտոնների 55%-ը կանայք են զբաղեցնում: Կարծում եմ՝ ընկերությունները այսօր պետք է լինեն ավելի արդյունավետ, ավելի նորարար եւ շատ առումներով ավելի բաց, եթե ցանկանում են աճել: Շատ կարեւոր է հասկանալ, որ բազմազանությունը հաջողության հասնելու էական տարրերից է»,- ասել է «Գրանթ Թորնթոն Հայաստանի» տնօրեն-բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյանը:
Զեկույցը կազմվել է աշխարհի 36 երկրների 5 500 գործարարների շրջանում անցկացված հարցումների հիման վրա, որոնց համաձայն՝ համաշխարհային մասշտաբով ղեկավար պաշտոնների 25%-ը կանայք են զբաղեցնում, ինչը, ըստ «Գրանթ Թորնթոն»-ի, վերջին տարիներին գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Զեկույցի տվյալները, սակայն, ցույց են տալիս, որ առաջընթացի տեմպը դեռ դանդաղ է. 2017թ. գրանցվել է 1% աճ, եւ այդ ցուցանիշը հետազոտության անցկացման 13 տարիների ընթացքում բարելավվել է 6%-ով:
Հետազոտության արդյունքները վկայում են, որ զարգացող երկրներն ավելի լավ են ապահովում բազմազանություն՝ էապես առաջ անցնելով զարգացած երկրներից: Ամենաբարձր ցուցանիշը 2017թ. գրանցվել է Արեւելյան Եվրոպայում, որտեղ ղեկավար պաշտոնների 38%-ը կանայք են զբաղեցնում՝ 2016թ. 35%-ի համեմատ: Այս տարածաշրջանում կանայք ներգրավված չեն 9% ընկերությունների ղեկավար պաշտոններում, ինչը, ըստ «Գրանթ Թորնթոն»-ի, դրական տեղաշարժ է 2016թ. արդյունքների (16%) համեմատ:
Հետազոտության համաձայն՝ ղեկավար պաշտոններում կանանց ներգրավվածության ամենաբարձր ցուցանիշներ են գրանցել Ռուսաստանը (47%), Ինդոնեզիան (46%), Էստոնիան (40%), Լեհաստանը (40%), Ֆիլիպինները (40%), Հայաստանը (31%):
Ամենացածր ցուցանիշները գրանցել են Ճապոնիան (7%), Արգենտինան (15%), Հնդկաստանը (17%), Գերմանիան (18%), Բրազիլիան (19%) եւ Միացյալ Թագավորությունը (19%):
Վերջին լուրեր
25.12.2024 | 16:06 Նորություններ
25.12.2024 | 15:33 Նորություններ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
25.12.2024 | 15:22 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լեւոն Մալխասյանի համերգին
25.12.2024 | 09:58 Նորություններ
24.12.2024 | 23:00 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: