«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Իմ Արցախը» խորագրով 19-րդ հեռուստամարաթոնն արձանագրել է $15 428 777 արդյունք:Այս մասին հաղորդում է հիմնադրամի ֆեյսբուքյան էջը:Հավաքագրված գումարն ուղղվելու է Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաեւ Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Շարունակվելու են նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում եւ Արցախում:Աջակցություն կտրամադրվի նաեւ Արցախի՝ ապրիլյան պատերազմից տուժած բնակավայրերին: «Հեռուստամարաթոն 2015»-ին հավաքագրվել էր շուրջ $10,3 մլն: Tweet Դիտում՝ 3424