Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business 2017-ում

26.10.2016 | 10:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Համաշխարհային բանկի «Doing Business 2017. Հավասար հնարավորություն բոլորի համար» զեկույցում Հայաստանը բարելավել է դիրքը 5 հորիզոնականով՝ զբաղեցնելով 38-րդ տեղը աշխարհի 190 երկրների շարքում:

Հայաստանը դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում եւ պայմանագրերի կիրարկում:

Մասնավորապես, երկիրն ուժեղացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից եւ կենտրոնացված գրանցամատյան, եւ բարելավել է իր՝ վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ:

Հայաստանը դյուրինացրել է նաեւ պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու եւ հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում:    

Հայաստանը 1,47 կետով բարելավել է նաեւ իր՝ հեռավորություն սահմանագծից ցուցանիշը՝ անցյալ տարվա 72,16%-ից հասնելով 73,63%-ի:

Վերջինս ցույց է տալիս յուրաքանչյուր տնտեսության հեռավորությունը «սահմանագծից», որը զեկույցի ընտրանքում 2005-ից ի վեր ընդգրկված յուրաքանչյուր ցուցիչի մասով բոլոր տնտեսությունների համար լավագույն դրսեւորումն է:

Այս տարվա Doing Business զեկույցը գլխավորում են Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Հոնկոնգը:

Տարածաշրջանի չորս տնտեսություններ՝ Ղազախստանը (35-րդ տեղում), Բելառուսը (37-րդ), Սերբիան (47-րդ) եւ Վրաստանը (16-րդ), ըստ ձեռնարկված բարեփոխումների, բարելավողների լավագույն տասնյակում են:
 
Ռուսաստանը զեկույցում զբաղեցրել է 40-րդ, իսկ Ադրբեջանը՝ 65-րդ տեղը:

«Եվրոպա եւ Կենտրոնական Ասիա տարածաշրջանը շարունակաբար եղել է մեկ տնտեսության հաշվով բարեփոխումների միջին թվով ամենաբարձր տեղ զբաղեցնողը, որն ընթանում է բարձր եկամտով տնտեսությունների լավ գործելակերպի ներդրման ուղղությամբ»,- նշել է Doing Business ծրագրի ղեկավար Ռիտա Ռամալհոն:

Այս տարվա զեկույցն առաջին անգամ ներառում է գենդերային չափում երեք ցուցանիշներում՝ բիզնես սկսելը, գույքի գրանցումը եւ պայմանագրերի կիրարկումը: Եվրոպա եւ Կետրոնական Ասիա տարածաշրջանը միակն է, որտեղ զեկույցով գնահատվող ոլորտներում կանանց համար արգելքներ չկան. տարածաշրջանի յուրաքանչյուր տնտեսությունում կանայք կարող են գործ սկսել այնպես, ինչպես տղամարդիկ:

Դիտում՝ 22665
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW