ԲՏԱ Բանկի գործունեությունը դադարել է
25.08.2016 | 10:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ԲՏԱ Բանկ

ՀՀ Կենտրոնական բանկը նախօրեին ուժը կորցրած է ճանաչել «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 31 լիցենզիան:
Ինչպես հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունից, ոլորտի կարգավորիչը գրանցել է «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (պահպանվող բանկ) եւ «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ի (միացող բանկ) միացման պայմանագիրն ու փոխանցման ակտը:
Հայէկոնոմբանկն այսուհետեւ կհանդիսանա ԲՏԱ Բանկի իրավահաջորդը:
Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 18-ին Հայէկոնոմբանկի եւ ԲՏԱ Բանկի բաժնետերերը կողմ էին քվեարկել բանկերի միացմանը, ինչի արդյունքում ԲՏԱ Բանկը դադարելու էր գործել որպես առանձին իրավաբանական անձ, իսկ նրա բոլոր իրավունքներն ու պարտականություններն անցնելու էին իրավահաջորդ բանկին՝ Հայէկոնոմբանկին:
Վերջին լուրեր
09.04.2025 | 17:28 Հոդվածներ
ԱԶԲ առաքելության ղեկավարը նշել է ՀՀ տնտեսական աճի վրա ազդող գործոնները
09.04.2025 | 10:30 Ֆինտեխ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: