«Երեմյան Փրոջեքթս»-ն ու Ավան համայնքը գտել են հաջողության բանաձեւը
02.10.2017 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ / Հոդվածներ /

Լուսանկարը՝ Մեդիամաքս








Նախագիծը Հայաստանում առաջինն է եւ իրականացվում է «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հայեցակարգի համատեքստում, որը նպատակ ունի հեշտացնել գյուղացու եւ տեղական բիզնեսի փոխշահավետ համագործակցությունը, ինչպես նաեւ ձեւավորել սոցիալական ձեռներեցության, պատասխանատու բիզնեսի նոր մշակույթ:
2006 թվականից գործունեություն ծավալող «Երեմյան Փրոջեքթս»-ի նախագծերն են «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցը, «Լավաշ» ռեստորանը, «Երեւանի Շաուրմա» արագ սննդի ցանցը, շուտով՝ «Շերեփ» ռեստորանը:
«Մենք ցանկանում ենք լինել գյուղացու կողքին եւ թեթեւացնել նրա հոգսը։ Արդյունքում՝ թարմ ու որակյալ մթերք մատակարարել մեր հյուրերին: Գյուղմթերքն իրացնելու համար այլեւս անհրաժեշտություն չկա հասնել Երեւան կամ մոտակա քաղաքներ: Մենք անմիջապես վճարում են գնված ապրանքի համար: Ամեն օր մեր մեքենան մոտենում է մթերման կետ եւ տեղափոխում գյուղմթերքը: Ընդ որում, մինչեւ սպառողին հասնելը մթերքը հատուկ մշակում է անցնում մեր խոհանոցում»,- ասել է «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիր Դավիթ Երեմյանը։
Նա նշել է, որ բավական կարճ ժամանակահատվածում նախագիծը գրանցել է նշանակալի արդյունքներ։
«Չորս ամսվա ընթացքում գյուղում 50 միլիոն դրամի առեւտրաշրջանառություն է եղել, մթերվել է 8 000 կգ խոզի միս, 2 000 կգ տավարի միս, մոտ 1 տոննա մեղր, 2 տոննա պանիր եւ այլն»,- ասել է Դավիթ Երեմյանը:
Նա ընդգծել է, որ այս համագործակցության շնորհիվ Ավանի բնակիչները սկսել են «բիզնես-մտածելակերպ դրսեւորել, ինչի արդյունքում գյուղում որոշակի աշխուժություն է նկատվում»։
Հարցին, թե ինչով է պայմանավորված համայնքի ընտրությունը, «Երեմյան Փրոջեքթս»-ի հիմնադիրը պատասխանել է.
«Մանկությունից այս գյուղի հետ կապված շատ հետաքրքիր հիշողություններ ունեմ՝ Ավանն մայրիկիս գյուղն է: Տեղի բնակիչներն աշխատասեր, զուսպ, ազնիվ մարդիկ են, ես շատ բան եմ սովորել իրենցից։ Բացի այդ, Ավան համայնքը բարենպաստ է գյուղատնտեսության զարգացման առումով»:
«Երեմյան Փրոջեքթս»-ն իր սոցիալական նախագծի շրջանակում գյուղացիներին ցուցաբերում է աջակցություն նաեւ դեղորայքի եւ անասնակերի ձեռքբերման հարցում:
Ավան համայնքի ղեկավար Սաշա Թորոսյանը նշել է, որ 220 տնտեսություն ունեցող գյուղում նախագիծը մեծ հետաքրքրություն է առաջացրել։
«Այսօր բնակիչները շատ ոգեւորված են, գիտեն, որ ապրանքը կարող են հանձնել եւ անմիջապես գումար ստանալ։ Գյուղացիները արդեն սկսել են ավելացնել անասունների քանակը»,-ասել է գյուղապետը:
Գյուղի բնակիչ Ռոբերտ Հարությունյանն էլ նշել է, որ արդեն երեք ամիս է մթերման կետ է հանձնում մսամթերք եւ կաթնամթերք, գոհ է եւ´ եկամուտից, եւ´ մթերման կազմակերպման գործընթացից։
Ավանցի Արծրուն Հովհաննիսյանը եւս մեծ ոգեւորությամբ է խոսում նախագծի մասին։
«Շատ գոհ ենք։ Մեծ աշխատանք է կատարվել մեզ համար։ Ես դեռ միայն պանիր եմ հանձնում, բայց հաջորդ տարվանից մսամթերք եւս հանձնելու եմ»,-ասել է նա։
Թագուհի Հովհաննիսյան
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: