Թեհրանում կայացած Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի (ԵՖԲՖ/ FEAS) գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստում որոշում է կայացվել ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը Ստամբուլից Երեւան տեղափոխելու վերաբերյալ: 1995-ից՝ ֆեդերացիայի հիմնադրման պահից ի վեր, ֆեդերացիայի գլխամասային գրասենյակը գործում էր Ստամբուլում:ԵՖԲՖ գլխամասային գրասենյակի տեղափոխմամբ՝ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան կաջակցի ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարմանը: Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը: Վերջինիս թեկնածությունը հաստատվել է գլխավոր ասամբլեայի ձայների մեծամասնությամբ, որին սատարել է գործադիր խորհուրդը:«Ստանձնելով ֆեդերացիայի ադմինիստրատիվ կառավարումը՝ մենք Եվրասիական ֆոնդային բորսաների ֆեդերացիայի գործունեության նոր, բեկումնային դարաշրջանի սկիզբ ենք դնում: Մշտապես լինելով արեւելյան եւ արեւմտյան մշակույթների խաչաձեւման կենտրոնում՝ Հայաստանը կնպաստի ֆեդերացիայի շրջանակներում գործող տարբեր քաղաքատնտեսական գաղափարախոսությունների փոխներգործությանը՝ նպաստելով ֆեդերացիայի զարգացմանն ու հետագա աճին»,- ասել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը:Հայաստանը (Երեւանի ֆոնդային բորսան, հետագայում «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, իսկ այնուհետեւ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ) եղել է Եվրասիական ֆոնդային բորսաների ասոցիացիայի 12 հիմնադիր բորսաների թվում: 2016թ.-ի նոյեմբերից ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան հանդիսանում է նաեւ ԵՖԲՖ գործադիր խորհրդի անդամ: Tweet Դիտում՝ 19932