«ՊրոդԷքսպո 2015»-ին մասնակցում է 22 հայկական ընկերություն

09.02.2015 | 16:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում այսօր բացվել է «ՊրոդԷքսպո 2015» միջազգային ամենամյա ցուցահանդեսը, որին Հայաստանից մասնակցում է սննդարդյունաբերության ոլորտի 22 ընկերություն:

Այդ ընկերություններն են՝ «Թամարա Ֆրութ», «Մեծ Սյունիք», «Ռուկար Գրուպ», «Վայք Գրուպ», «Շամբ Բիզնես», «Սիս Նատուրալ», «Եվրոթերմ»,«Սամ-Հար», «Ռագմակ», «Մարան», «Երեւանի Գարեջուր», «Էդվագ Գրուպ», «ՎՎՎ Գրուպ», «Անուշ-1», «Բիգա», «Աշտարակ Կաթ», «Նատֆուդ», «Բեկոն Պրոդուկտ», «Վիլ Ֆուդ», «Օլդ Բրիջ», «Մավաս Գրուպ», «Գինու-Կոնյակի Տուն Շահնազարյան»: Վերջիններիս մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպել է Արդյունաբերության զարգացման հիմնադրամը` Զարգացման հայկական գործակալության հետ համատեղ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հայկական ընկերությունները «ՊրոդԷքսպո 2015»-ին կմասնակցեն մեկ միասնական տաղավարով (174 քմ):

Ցուցահանդեսը համարվում է ՌԴ ամենախոշոր եւ տարածաշրջանում առավել ճանաչված միջազգային միջոցառումներից մեկը: Այն այս տարի կունենա 65 երկրից ժամանած ավելի քան 2 հազ. մասնակից, կգործի 31 ազգային տաղավար:

Ցուցահանդեսը կտեւի մինչեւ փետրվարի 13-ը: Դրա հիմնական այցելուներն են սննդարդյունաբերության ոլորտում միջին եւ խոշոր գնորդները, այդ թվում՝ տարբեր առեւտրային ցանցերից, ինչպես նաեւ տվյալ արտադրատեսակների ներմուծողներ։

2014թ. «ՊրոդԷքսպո»-ին մասնակցել է հայկական 6 ընկերություն:

Դիտում՝ 4390
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW