ՍԹԱՐ-ը կարգավորում է ժամկետանց պարտավորությունները

01.02.2013 | 11:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Վերջին շրջանում նկատելիորեն պակասել է ՍԹԱՐ առեւտրային ցանցի խանութներում ներկայացված ապրանքի տեսականին, ինչը տարբեր ենթադրությունների պատճառ է դարձել:

Պարզաբանման համար Մեդիամաքս-ը դիմել էր ՍԹԱՐ առեւտրային ցանցի գործադիր տնօրեն Տեոդորա Տիչերիչին եւ ստացել է հետեւյալ պատասխանը.

«ՍԹԱՐ առեւտրային ցանցը որոշ խնդիրներ ունի նախկին պարտավորությունների հետ, որոնք գալիս են անցյալից: Ներկայիս բաժնետերը 2011 թվականին գնել է այս ընկերությունը արդեն իսկ պարտքերով եւ շատ աշխատանք է տարել ընկերության գործունեությունը կարգավորելու համար:

Այժմ մենք կարգավորում ենք մեր ժամկետանց պարտավորությունները, միեւնույն ժամանակ կոմերցիոն բաժինը վերաբանակցություններ է վարում կոմերցիոն հարցերի շուրջ: Շատ կարեւոր է յուրաքանչյուր մատակարարի հետ հետագա համագործակցությունը, եւ մեր գործընկերներից շատերն ըմբռնումով են մոտենում այս հարցին:

Ինչ վերաբերվում է մեր ռազմավարությանը, ապա հարկ է նշել, որ ցանցը շարունակելու է իր գործունեությունը հայաստանյան մանրածախ առեւտրի դաշտում, քանի որ այն հանդիսանում է յուրաքանչյուր երկրում տնտեսության կարեւորագույն շարժիչ ուժերից մեկը: Մեր նպատակն է՝ 2013 եւ 2014 թթ. ստեղծել  կայուն եւ վստահելի բիզնես մեր բաժնետերերի համար»:

Դիտում՝ 12281
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW