ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը փոքրամասնային բաժնեմաս է ձեռք բերել «Բեկոն Հոլդինգ»-ում

09.03.2026 | 12:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամ #«Բեկոն Հոլդինգ»
ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որն «Ամբեր Կապիտալ Արմենիայի» կողմից կառավարվող մասնավոր բաժնեմասնակցային հիմնադրամ է, ձեռք է բերել նշանակալից փոքրամասնային բաժնեմաս «Բեկոն Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ Հայաստանում մսամթերքի եւ կիսաֆաբրիկատների առաջատար արտադրող «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի հոլդինգային ընկերությունում:

Հիմնադրամի ընդհանուր ներդրումը կազմում է $6 միլիոն:

Նշվում է, որ ներդրումը կաջակցի համապարփակ զարգացման ռազմավարությանը, որը կենտրոնացած է գործառնական արդիականացման ու ենթակառուցվածքների կատարելագործման վրա։ Առաջնահերթ ուղղություններից են արտադրական գործընթացների ավտոմատացումը եւ լոգիստիկ հնարավորությունների բարելավումը՝ ուղղված արդյունավետության, մասշտաբելիության եւ գործառնական կառավարման որակի բարձրացմանը։ Միաժամանակ ընկերությունը կզարգացնի արտադրանքի պորտֆելը եւ կամրապնդի իր առեւտրային հարթակը՝ ապահովելու շուկայի հետագա ընդլայնում, արտահանում, եւ երկարաժամկետ արժեքի ստեղծում։

«Ուրախ ենք հայտարարել, որ ամիսներ տեւած բանակցությունների արդյունքում ներդրումը իրականացվեց։ Մեր գործընկերությունը միտված է ընկերության ամբողջ առեւտրային ներուժի բացահայտմանը՝ կապիտալի խելամիտ օգտագործման, ամուր կորպորատիվ կառավարման եւ կարգապահ ու թափանցիկ ֆինանսական կառավարման միջոցով։ Տեսնում ենք մեծ հնարավորություններ շուկայի մասնաբաժնի ընդլայնման, եւ կայուն, երկարաժամկետ աճի համար»,- ասել է «Ամբեր Կապիտալ Արմենիա»-ի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը:

«Այս գործընկերությունը «Բեկոն Պրոդուկտ»-ին տրամադրում է թե կապիտալ, թե ռազմավարական փորձագիտություն՝ զարգացման հաջորդ փուլ անցնելու համար։ «Ամբեր Կապիտալի» հետ մենք նպատակ ունենք խթանել աճը, ներկայացնել նոր արտադրատեսակներ եւ առավել ամրապնդել մեր դիրքերը հայկական շուկայում եւ արտերկրում»,- ասել է «Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ-ի բաժնետեր Պավլիկ Մարգարյանը:
Դիտում՝ 4372

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW