Բիբլոս Բանկ Արմենիայի ֆինանսավորմամբ CaseKey հավաքական թիմը կմասնակցի Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթին՝ BBICC 2026-ին։2024 թ․ ի վեր՝ բանկը ֆինանսավորել է CaseKey թիմերի մասնակցությունը 5 հեղինակավոր միջազգային մրցույթի Բուդապեշտում, Բելգրադում եւ Մյունստերում։ BBICC-ը աշխարհի ամենահեղինակավոր ուսանողական մրցույթներից մեկն է, որը միավորում է շուրջ 20 առաջատար համալսարանական թիմ ԱՄՆ-ից, Կանադայից, Չինաստանից, Իսպանիայից, Նիդերլանդներից, Մեքսիկայից եւ մի շարք այլ երկրներից։ 2026 թ․ մրցույթի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը կանցկացվի Նոր Զելանդիայում։Սերբիա մեկնելուց առաջ հայկական թիմին, ավանդույթի համաձայն, հյուրընկալել է ու հաջողություն մաղթել Բիբլոս Բանկ Արմենիայի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ստեփանյանը։Բանկից հայտնել են, որ հանդիպման ընթացքում միջազգային մրցույթի ամեն մասնակից ստացել է նվեր՝ Mastercard World պրեմիում քարտ, որը կօգնի ճամփորդությունն ավելի հարմարավետ դարձնել։Հայաստանը ներկայացնող թիմը ձեւավորվել է CaseKey Business Case Competition 2025-ի արդյունքներով։ Միջազգային մրցույթին մասնակցող 4 ուսանող կմրցի աշխարհի լավագույն թիմերի հետ՝ ցուցադրելով հայկական երիտասարդության վերլուծական ու ռազմավարական մտածողությունը եւ պրեզենտացիոն հմտությունները։Կրթությունը Բանկի առաջնային ԿՍՊ ուղղությունն է։ Բանկը ներդրումներ է կատարում ամենատարբեր կրթական նախագծերում։ Tweet Դիտում՝ 4303