Մշակվում է համալիր ծրագիր՝ ուղղված էներգետիկ համակարգի հետագա զարգացմանը

26.09.2014 | 13:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մշակվում է միջոցառումների համալիր ծրագիր՝ ուղղված էներգետիկ համակարգի հետագա զարգացմանը, որը կներկայացվի մինչեւ տարեվերջ:

Այս մասին տեղեկացրել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի  ունեցած Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկման ժամանակ:  Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչները:

ՀԲ տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին ընդգծել է, որ էներգետիկայի ոլորտում վերջին 15 տարիների ընթացքում գրանցվել է մեծ առաջընթաց, որի հետագա շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումների երկրորդ փուլը՝ իրագործելով հստակ ծրագրեր:

Հենրի Քերալին վերահաստատել է հետագայում եւս ՀՀ կառավարությանը տեխնիկական օժանդակություն եւ խորհրդատվություն տրամադրելու ՀԲ պատրաստակամությունը:

Ամփոփելով քննարկումը, Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել ՀԲ-ին՝ արդյունավետ համագործակցության համար եւ ընդգծել, որ կառավարության նպատակն է երկրում ապահովել էներգետիկ կայուն համակարգ:

Դիտում՝ 1528

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW