ՎԶԵԲ $20 միլիոն վարկ կտրամադրի Երեվանի “Զվարթնոց” օդանավակայանի նոր տերմինալի շինարարությունն ավարտելու համար
13.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան, 13 հուլիսի, /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը /ՎԶԵԲ/ “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ընկերությանը $20 միլիոն վարկ կտրամադրի “Զվարթնոց“ միջազգային օդանավակայանի նոր տերմինալի շինարարարությունն ավարտին հասցնելու համար:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, համապատասխան համաձայնագիրն այսօր ստորագրվել է Երեւանում: Վարկային միջոցները կօգտագործվեն տերմինալի շինարարարությունն ավարտելու, սպասարկման միջոցները արդիականացնելու եւ նոր տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:
Ինչպես նշել է “Արմենիա Միջազգային Օդանավակայաններ” ՓԲԸ գործադիր տնօրեն Խուան-Պաբլո Գեչիջյանը, ՎԶԵԲ-ի վարկը թույլ կտա օդանավակայանը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին, ինչն էլ իր հերթին կխթանի զբոսաշրջության զարգացմանը:
ՎԶԵԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Մայկլ Վայնշտայնն ընդգծել է, որ նոր տերմինալի կառուցման նախագիծը մեծ նշանակություն ունի Հայաստանի արտաքին տրանսպորտային հաղորդակցության ուղիների զարգացման համար:
Գործարքն իրականացվում է գերմանական DEG, Deutsche Investitions- und Entwicklungsgesellschaft mbH-ի հետ միասին (մտնում է KfW խմբի մեջ), որն իր հերթին $10 միլիոն վարկ կհատկացնի տերմինալի շինարարության համար:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: