Կառավարության այսօրվա նիստում որոշվել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը` "Գույք պարտքի դիմաց” միջոցառումների շրջանակներում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, գործադիրը որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով ՄՀՀ-ի բյուջետային վարկի պարտքի բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակներում հայտարարված էլեկտրոնային կրկնաճուրդների ընթացքը:Կառավարության որոշումը պայմանավորված է «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ բյուջետային վարկի պարտքի (ավելի քան 10 մլրդ ՀՀ դրամ) եւ նախապես վճարված պետական տուրքի գծով դատական ծախսի (ավելի քան 205 մլն ՀՀ դրամ) բռնագանձման հարկադիր կատարման վարույթի շրջանակում սնանկության գործով ՀՀ ֆինանսների նախարարության ծանուցման հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից 2014թ. օգոստոսի 14-ից հայտարարած՝ անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդը գնորդ չլինելու հիմքով չկայանալու եւ պարտքի դիմաց ավելի քան 10 մլրդ դրամ ընդունման մասին հարկադիր կատարողի առաջարկով:««Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի կառավարության նկատմամբ վարկային եւ այլ պարտքերի դիմաց ԴԱՀԿ-ն առաջարկել է Ֆինանսների նախարարությանը պարտքի դիմաց ընդունել գույքը, գրանցել սեփականության իրավունքն ու փոխանցել պաշտպանության նախարարությանը»,- ասել է որոշումը ներկայացնող ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Tweet Դիտում՝ 3055