Սեւանում իշխանի պաշարների վերականգնման համար 2 մլրդ դրամ կհատկացվի

21.08.2014 | 15:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ  կառավարության պահուuտային ֆոնդից Գյուղատնտեսության նախարարությանը կհատկացվի 2 մլրդ դրամ`Սեւան լճում իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության համալիր ծրագրերի իրականացման համար:

Այս մասին որոշումը հաստատվել է գործադիրի այսօր կայացած նիստի ժամանակ:

Ծրագրով նախատեսվում է Սեւանա լճի ավազանում ստեղծել իշխանի մանրաձկան արտադրության եւ ձկան վերամշակման գործարաններ, որոնց հիմնման համար անհրաժեշտ է, համապատասխանաբար, 3 մլրդ եւ 600 մլն դրամ: Առաջին փուլի ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարը 2 մլրդ դրամ է:

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշել է, ամբողջական համակարգի ստեղծումը հնարավորություն կտա վերահսկել արտադրության բոլոր փուլերը` դրանով երաշխավորելով Սեւանա լճում իշխանի կայուն արտադրությունը:

Դիտում՝ 1574

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW