“Մեդիամաքս” գործակալությունը ներկայացրեց Banks.am ֆինանսական պորտալը

10.07.2006 | 16:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 10 հուլիսի: ՄԵԴԻԱՄԱՔՍ լրատվական գործակալությունն այսօր Երեւանում անցկացրեց իր նոր ինտերնետ-նախագծի` Banks.am (Ֆինանսական Հայաստան) պորտալի շնորհանդեսը:

Շնորհանդեսին ներկա էին Հայաստանի Կենտրոնական Բանկի Խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը, առեւտրային բանկերի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Վարդան Մովսիսյանը նշեց, որ “Հայաստանի Կենտրոնական բանկը ողջունում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի` www.banks.am կայքը ստեղծելու նախաձեռնությունը: Հայաստանում սա առաջին նման պորտալն է, որը մատչելի եւ լիարժեք տեղեկատվություն է առաջարկում հանրապետության բանկային սեկտորի վերաբերյալ”,- ասել է Վարդան Մովսիսյանը:

Նրա խոսքերով, ”ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի նախաձեռնությունը համապատասխանում է Կենտրոնական բանկի ֆինանսական շուկայի, հատկապես` բանկային սեկտորի զարգացման տեսլականին”: Վարդան Մովսիսյանը հույս է հայտնել, որ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը չի սահմանափակվի միայն բանկային հատվածով, եւ հետագայում արժանի կերպով ինտերնետում կներկայացնի Հայաստանի ապահովագրական եւ արժեթղթերի շուկաները:

Դիտում՝ 10938

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW