Հայբիզնեսբանկը բացել է թվով երկրորդ մասնաճյուղը Արագածոտնի մարզում
31.07.2014 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ


























Հայբիզնեսբանկը նախօրեին բացել է «Աշտարակ» մասնաճյուղը, որը գործում է՝ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ Վ. Պետրոսյան 16 հասցեում:
Նորաբաց մասնաճյուղը թվով երկրորդն է մարզում, իսկ բանկի ընդհանուր մասնաճյուղերի հաշվով` 32-րդը:
««Աշտարակ» մասնաճյուղում բոլոր հաճախորդները կարող են օգտվել բանկի կողմից մատուցվող տարբեր ծառայություններից, իսկ պրոֆեսիոնալ աշխատակիցները, հարմարավետ կահավորված սրահներն ու առանձնացված սպասարկման գոտիները կգոհացնեն ցանկացած հաճախորդի», - նշված է հաղորդագրության մեջ:
Մասնաճյուղի հանդիսավոր բացմանը ներկա էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, բանկի այլ ղեկավար անձինք, ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչը, Արագածոտնի փոխմարզպետը, Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու հոգեւոր հովիվը եւ այլ հրավիրյալներ:
«Մենք փորձում ենք ավելի մոտ գտնվել մեր պոտենցիալ եւ հավատարիմ հաճախորդներին` վստահեցնելով, որ մենք մատուցում ենք որակյալ բանկային ծառայություններ ինչպես Երեւանում, այնպես էլ Հայաստանի տարբեր մարզերում: Բացի դա, մարզում նոր մասնաճյուղ բացելով` բանկը խթանում է լրացուցիչ աշխատատեղերի համալրումը եւ տնտեսական ակտիվությունը», - նշել է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայլեյանը:
Բանկն իր զարգացման ծրագրերում նախատեսում է մինչեւ այս տարվա վերջ հաճախորդների եւ գործընկերների առջեւ բացել նոր մասնաճյուղերի դռներ, որոնք նույնպես կհամապատասխանեն ժամանակակից պայմաններին եւ սպասարկման որակական պահանջներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: