Ռուսաստանում կարող են լողացող դրույքով ավանդներ ներդնել

18.07.2014 | 09:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ռուսաստանի ԿԲ-ն դիտարկում է լողացող տոկոսադրույքով ավանդներ ներդնելու հնարավորությունը, գրում է Կոմերսանտը:

ԿԲ կարծիքով, այդպիսի պրոդուկտը շահեկան կլինի ինչպես բանկերի, որոնք կկարողանան ավելի լավ կանխատեսել ռիսկերը, այնպես էլ ավանդատուների համար, որոնք կարող են պաշտպանվել գնաճից:

Ի տարբերություն ֆիքսված տոկոսադրույքով ավանդից, լողացող դրույքը կապվում է բազային ակտիվի հետ (մի քանի տոկոսային կետի ավելցուկով), որի դերում կարող են հանդես գալ, օրինակ, ֆինանսական ինդեքսները:

Լողացող տոկոսադրույքով ավանդներ ներդնելու համար կպահանջվեն օրենսդրական փոփոխություններ:

Սակայն բանկիրները կարծում եմ, որ գաղափարի կիրառումն այնքան էլ հեշտ չի լինի:

Տրաստ բանկի ֆինանսական տնօրեն Եվգենի Ռոմակովը կարծում է, որ լողացող տոկոսադրույքով ավանդները դասվում են բարդ ֆինանսական գործիքների թվին, եւ կարող են հետաքրքրել սպառողների 1 տոկոսին: Բինբանկի ֆինանսական տնօրեն Ալեքսեյ Կիտաեւն ավելի լավատես է եւ կարծում է, որ լողացող տոկոսադրույքով ավանդները կարող են գրավել ավանդատուների 10-15 տոկոսին:

Դիտում՝ 3855

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW