Վրաստանը կմտնի Եվրոգոտի, ասել է Ազգային բանկի նախագահը

09.07.2014 | 10:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն ասել է, որ «անպայման կգա այն օրը, երբ մենք կհրաժարվենք սեփական արժույթից»:  

Ինչպես հաղորդում է Bizzone.info-ն, Գեորգի Կադագիձեն այդ մասին ասել է վրացական լարիի խորհրդանշանի շնորհանդեսին:

«Անպայման կգա այն օրը, երբ մենք կհրաժարվենք ինքնուրույն արժութային քաղաքականությունից: Դա կլինի այն օրը, երբ Վրաստանը կմտնի Եվրոգոտի, ինչը հանդիսանում է եվրաինտեգրման վերջին փուլը: Մինչ այդ մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վստահությունն ազգային արժույթի նկատմամբ լինի նույնքան բարձր, որքան վերջին տարիների ընթացքում»,- նշել է Գեորգի Կադագիձեն:

Հաջորդ տարի կլրանա վրացական լարիի 20-ամյակը:

Դիտում՝ 4033

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW